Թուրքիան կարող է իրոք տարածաշրջանային տերություն դառնալ ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցով

ՄԱԿ-ի ԱԽ-ում ոչ մշտական անդամի թափուր տեղը նախատեսված է եվրոպական երկրի համար, ինչպիսին Թուրքիան կարող է համարվել շատ մեծ վերապահումներով

Անկարայում բավականին լավ են հասկացել, որ դեպի տարածաշրջանային տերություն ընկած ճանապարհն անցնում է ոչ միայն տարածաշրջանի երկրների հետ համագործակցության եւ ածխաջրածինների արտահանման հարմար տարանցման, այլ նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին անդամակցելու միջոցով: Այնպես ստացվեց, որ Միխաիլ Սահակաշվիլու «հնգօրյա պատերազմից» ամենից շատը շահեց Թուրքիան եւ, այդպիսով, կարող է հավակնել ՄԱԿ-ում թափուր աթոռին: Պետք է ասել, որ վերջերս Միացյալ ազգերի կազմակերպությունը գրեթե ոչինչ չի որոշում, իսկ եթե որոշում է, ապա չգիտես ինչու ելնելով միջազգային իրավունքի հիմնական սկզբունքների վերաբերյալ ինչ-որ անհասկանալի համոզմունքներից:
PanARMENIAN.Net - Սակայն դա արդեն կարեւոր չէ: ՄԱԿ-ի ԱԽ-ում առաջին ջութակի դերն են կատարում Ռուսաստանն ու ԱՄՆ-ն: Թուրքիան նորմալ հարաբերություններ ունի երկու տերությունների հետ եւ ով գիտի, գուցե, նման հարաբերություններ կլինեն նաեւ Չինաստանի ու Ֆրանսիայի հետ: Հասկանալի է, Մեծ Բրիտանիան հաշիվ չի, քանի որ նա հստակ շարժվում է ամերիկյան շահերի հունով: Ըստ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի, Թուրքիան արժանի է զբաղեցնել 2008թ. վերջում ՄԱԿ-ի ԱԽ-ում ազատվող տեղը: «Անկարայի աճող ազդեցությունը միջազգային ասպարեզում թույլ է տալիս նրան հավակնել ԱԽ-ի ոչ մշտական մասնակցի աթոռին»,-գտնում է նա, ինչն, ընդհանուր առմամբ, հեռու չէ ճշմարտությունից:

Այս գործընթացը վաղուց է սկսվել, դեռեւս 2004թ.: Այն ժամանակ ստեղծվեց հատուկ Turkish Policy Quarterly կայքը, որը կոչված է քաղաքական գործիչներին եւ դիվանագետներին հասցնել Անկարայի տեսակետը համաշխարհային քաղաքականության տարբեր հարցերի վերաբերյալ: Նմանատիպ աշխատանք է կատարում նաեւ TurkishNY.com-ը եւ, թերեւս, ամենակարեւորը ԱՄՆ-ի իսրայելյան լոբբին է, որին ուղղակի անհրաժեշտ է Թուրքիայի ներկայությունը ՄԱԿ-ում իսրայելամետ որոշումներ ընդունելու համար:

Այս իրավիճակում չափազանց հետաքրքիր է, թե ինչպես հոկտեմբերի 17-ին կքվեարկեն ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամները: Հասկանալի է, որ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան միանշանակ կողմ» կլինեն, Չինաստանն ու Ֆրանսիան` հարցական է, սակայն հմուտ քարոզչության դեպքում նույնպես դեմ չեն լինի: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այստեղ, հաշվի առնելով վերջին իրադարձությունները Կովկասում եւ հանկարծակի «սերը» Թուրքիայի հանդեպ, կարելի է չկասկածել` ՌԴ ներկայացուցիչը դեմ չի լինի: Առավել եւս, որ հենց Թուրքիայի հետ են կապված Ռուսաստանից Եվրոպա գնացող գրեթե բոլոր տարանցիկ խողովակաշարերը: Վերջին օրինակը` ռուսական «Ստրոյտրանսգազը» պայմանագիր է կնքել Սիրիայի Հալեպ քաղաքից դեպի Թուրքիայի ափամերձ շրջանները տանող գազամուղի շինարարության վերաբերյալ: Գործարքի գումարը կկազմի 71 մլն դոլար, գազամուղի երկարությունը կլինի` 62 կմ: Այնպես որ մյուս թեկնածուների` Ավստրիայի եւ Իսլանդիայի համեմատ Թուրքիան բավական շատ առավելություններ ունի: Ճիշտ է, կա մի փոքր նրբություն` ՄԱԿ-ի ԱԽ-ում ոչ մշտական անդամի թափուր տեղը նախատեսված է եվրոպական երկրի համար, ինչպիսին Թուրքիան կարող է համարվել շատ մեծ վերապահումներով: Սակայն, հավանաբար, նման աշխարհագրական «մանրուքները» այնքան էլ չեն հուզում համաշխարհային հանրությանը վերջին 30 տարիներին...Ի դեպ, այն երկու տարվա ընթացքում, որ սահմանված են ԱԽ ոչ մշտական անդամների համար, կարելի է շատ բան անել, ինչն անհնար կլիներ անել ՄԱԿ-ի կուլուարներում եւ լոբբինգի միջոցով:

Ինչ է սպասվում Հայաստանին Թուրքիայի համար իրադարձությունների դրական զարգացման դեպքում: Հավանաբար, ոչ մի լավ բան` Թուրքիայի ներկայացուցիչը առաջ կտանի Ադրբեջանի հերթական բանաձեւերը ղարաբաղյան հակամարտության «կարգավորման» վերաբերյալ, որոնք, արդեն անկասկած, կընդունվեն: Բնական է, որ այդ բանաձեւերին ոչ ոք ուշադրություն չի դարձնի, քանի դեռ չի խփել X ժամը, որից հետո միջնորդներն իրոք կորոշեն, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է եւ արդեն ձեռքեր ոլորելու փորձված մեթոդով կաշխատեն վերադարձնել ղարաբաղցիներին Բաքվի տիրապետությանը: Թե ինչով դա կավարտվի, նույնպես պարզ է` կլինի նոր պատերազմ եւ դեռ հայտնի չէ` կավարտվի այն ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ պայմանագրի կնքմամբ, թե Երեւանը կստիպի Ստեփանակերտին հանձնվել համաշխարհային հանրության, այս դեպքում Ադրբեջանի` ողորմությանը: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը (միջազգային ասելով մենք առաջին հերթին հասկանում ենք Թուրքիա), ապա Անկարան արդեն բացահայտ հանդես կգա ՄԱԿ-ի ԱԽ-ում 1915թ. իրադարձությունների ցանկացած հիշատակման դեմ: Ամեն դեպքում, ՄԱԿ-ում հայկական դիվանագիտության թուլությունը կրկին կդառնա ակնհայտ եւ տխուր փաստ:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---