Հայաստանում և Ղարաբաղում նկարահանված «Here» ֆիլմը ներկայացված է Sundance-2011 կինոփառատոնում

Հունվարի 17-23-ի հիմնական մշակութային իրադարձությունների ամփոփում

Հայաստանի անցյալ շաբաթվա մշակութային կյանքը նշանավորվեց վառ իրադարձություններով, որոնք կապված էին ԱՄՆ, Ռուսաստանի և Ուկրաինայի շոու բիզնեսի և մշակույթի ոլորտի իրադարձությունների հետ:

PanARMENIAN.Net - Billboard Dance/Club Play Songs չարթում, որը հրապարակվելու է հունվարի 20-ին, առաջին հորիզոնականը զբաղեցնում է ամերիկահայ փոփ-եգչուհի Շերի նոր You Haven't Seen the Last of Me սինգլը: Այդ կոմպոզիցիան, որը երգչուհին կատարել է նախորդ կիրակի, հունվարի 16-ին արժանացել է «Ոսկե գլոբուսի» «Ֆիլմի լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում: Այդպիսով, Շերը դարձավ պատմության մեջ ամերիկյան կատարողների հիթ-շքերթի առաջին կատարողը, որը վեց տասնամյակ շարունակ նվաճել է չարթի գագաթը:

Աշխարհահռչակ դերասան Ալ Պաչինոն արժանացել է «Ոսկե գլոբուս» կինոմրցանակին «Բժիշկ Մահի»՝ ամերիկահայ բժիշկ Ջեկ Գևորգյանի դերը Բարրի Լևինսոնի «Դուք չեք ճանաչում Ջեկին» ֆիլմում կատարելու համար:

«Ինձ համար շատ բարդ էր կատարել իրական մարդու, ոչ թե հորինված հերոսի դեր»,-ասել է Ալ Պաչինոն «Ոսկե գլոբուսի» 68-րդ մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի է ունեցել հունվարի լույս 17-ի գիշերը:

Ամերիկյան Here ֆիլմը, որը նկարահանվել է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, մասնակցում է Sundance-2011 անկախ կինոյի ազգային ամերիկյան կինոփառատոնում ամերիկյան դրամաների մրցութային անվանակարգին, հաղորդում է Nypost.com-ը: Sundance-2011 27-րդ կինոփառատոնն անցկացվում է հունվարի 20-ից 30-ը ԱՄՆ-ում: Փառատոնի ժամանակ կկայանա ֆիլմի 7 ցուցադրություն:

Here այն խաղարկային ֆիլմերից մեկն է, որն ընտրվեց 1102 հավակնորդներից և 15 այլ ֆիլմերի հետ միասին մրցանակի է առաջադրված «Լավագույն խաղարկային ֆիլմ ԱՄՆ-ից» անվանակարգում: 2011 թվականի փառատոնում ընդհանուր առմամբ 115 լիամետրաժ ֆիլմ է ներկայացված աշխարհի 30 երկրներից:

Բոստոնի գեղեցիկ արվեստների թանգարանում (Boston Museum of Fine Arts) կներկայացվի հայկական «Գոհար» գորգը: «Գեղեցիկ արվեստների մագիստրոս» անվանումը կրող ցուցահանդեսը, որի շրջանակներում ներկայացված են նաև 17-18 դարերի կովկասյան գորգերը, կտևի մինչև հունվարի ավարտը: Այդ մասին PanARMENIAN.Net գործակալությանն են հայտնել Ամերիկայի հայկական գրադարանում:

Հռչակավոր «Գոհար» գորգը, որը թվագրվում է 1700 թվականով, ամենահինն է Ղարաբաղի պահպանված հայկական գորգերից: Գրառման մեջ գորգագործուհին նշում է իր անունը և աշխատանքն ավարտելու տարեթիվը: «Ես, Գոհարս, ոգով թույլ և մեղսավոր, սեփական ձեռքերով գործեցի այս գորգը: Ով կարդա այս գրառումը, թող աղոթի Աստծուն ինձ համար: 1149 (1700) թվական:

Հայ ճանաչված ռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Սահման» վավերագրական ֆիլմը կցուցադրվի ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքով: Այդ մասին հաղորդում է «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի մամլո ծառայությունը: Հարություն Խաչատրյանի ֆիլմը կցուցադրվի «Կինոյի պաշտամունքը Կիրիլ Ռազլոգովի հետ» ծրագրի շրջանակներում: Պատմությունը ծավալվում է սահմանամերձ ագարակում, իսկ գլխավոր «հերոսուհին» գոմշակովն է: 2009 թվականին այս կինոնկարը ԱՊՀ և Բալթյան երկրների կինոյի «Կինոշոկ» 18-րդ Բաց փառատոնում մրցանակ ստացավ լավագույն ռեժիսուրայի համար, իսկ անցյալ տարի Ֆրիբուրգի (Շվեյցարիա) Միջազգային կինոփառատոնում Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմն արժանացավ FIPRESCI Կինոքննադատների միջազգային ասոցիացիայի մրցանակին:

Հունվարի 18-ին Մոսկվայում հայ և ադրբեջանցի համայնքների մոտ 50 ներկայացուցչի մասնակցությամբ կայացել է հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին առաջին գեղարվեստական «Ընդհատված երգը» ֆիլմի www.prervannaya-pesnya.ru պաշտոնական կայքի շնորհանդեսը:

Նախագծի և դրա ստեղծողների մասին տեղեկատվությամբ կայքն ունի 6 բաժին: «Ղարաբաղյան հակամարտություն» բաժնում զետեղված է մանրամասն տեղեկատվություն արցախյան հիմնախնդրի վերաբերյալ, «ԶԼՄ-ները մեր մասին» բաժնում, դրական արձագանքներից զատ, նաև հղումներ` ադրբեջանական լրատվամիջոցների նյութերին, որոնք, ինչպես հաղորդվել է ավելի վաղ, «Ընդհատված երգի» վարկաբեկմանն ուղղված քարոզարշավ են ծավալել:

Հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմի www.prervannaya-pesnya.ru կայք` գործարկվելու առաջին երկու օրերին այցելել է ավելի քան 25000 մարդ: Հունվարի 18-ի լույս 19-ի գիշերը կայքը հարձակման է ենթարկվել ադրբեջանական հաքերների կողմից, ինչի արդյունքում բոլոր այցելուները մեխանիկորեն վերահասցեավորվել են ադրբեջանական հակահայկական բովանդակության կայքերի վրա: Կարճ ժամանակ անց կայքը սպասարկող կազմակերպության ջանքերով դրա բնականոն աշխատանքը վերականգնվել է:

Ուկրաինայում բացվել է Օդեսայում գործող զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյանի թանգարանի կայքէջը՝ http://ahbmarshal.ho.ua/, հայտնում է Analitika.at.ua-ն:

2001 թվականին Օդեսայում գրանցվել է «Համազասպ Բաբաջանյանի անվան հիշատակի ընկերակցությունը», որի նպատակն է մարշալի հիշատակի հավերժացումը, երիտասարդության դաստիարակությունը: Թանգարանը գործում է 2004թ. փետրվարից: Դեկտեմբերի 3-ին Երևանում Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2011»-ը:

Լիլիթ Հարությունյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Գաղտնիք չէ, որ հայուհիները մշտապես հայ նկարիչների ներշնչանքի աղբյուր են հանդիսացել, սակայն քչերին է հայտնի, որ հայ կնոջ գեղեցկությունը պատկերել են նաև եվրոպացի ու ամերիկացի մի շարք արվեստագետներ։
Կառավարությունը կրկին ամեն ինչ թաքցնում է, ոչ մեկին չի կարելի վստահել, իսկ գլխավոր հերոսներն, իրենց կամքից անկախ, նորից հայտնվել են չարագուշակ դավադրության կենտրոնում:
Հայկական մշակույթը հազարամյակների հարուստ պատմություն ունի:
Հայ-չինական դարավոր առնչությունների պատմությունը բավական ուշագրավ դրվագներ ունի:
 Ուշադրության կենտրոնում
Աննա Մելիքյանի ֆիլմը` «Ոսկե արծվի» գլխավոր մրցանակակիր

Աննա Մելիքյանի ֆիլմը` «Ոսկե արծվի» գլխավոր մրցանակակիր «Սա շատ գեղեցիկ քայլ է, շատ ճիշտ մեր բարդ ժամանակներում` մրցանակը շնորհել սիրո մասին ֆիլմին»,-ասել է ռեժիսորը

 Բաժնի այլ նյութերը
Կինոաֆիշ. 5 ֆիլմ, որոնք կարելի է դիտել փետրվարին Ձմռան վերջին ամիսը համաշխարհային կինոյի համար նշանավորվում է «Օսկարի» առաջիկա մրցանակաբաշխությամբ
«Վաճառիր դա ինձ». Օրիգինալ մարքեթինգը կինոյում դուրս է մղում ավանդական մոտեցումները Գեղեցիկ փաթեթավորման շնորհիվ կարելի է ինչ ասես վաճառել: Իսկ ինչ-որ ինտրիգ մտցնելու դեպքում, սպառողն ավելին կպահանջի
Անտեսվածները. 8 լավ ֆիլմ, որոնք աննկատ մնացին 2015-ին Այդ ֆիլմերի համար դրամարկղերի մոտ հերթեր չեն գոյանում և աստղաբաշխական գումարներ չեն հավաքվում