Հայաստանն առայժմ պատրաստ չէ անցնել էներգախնայող լամպերի

Ընթացիկ տարվա սկզբին Եվրամիությունը սկսել է դիտարկել շիկացող լամպերի արտադրության և ներկրման վրա դրված արգելքը չեղյալ հայտարարելու նախագիծը

Վերջապես Հայաստանը որոշեց անցնել էներգախնայողության ռեժիմի: Արտասահմանյան գործընկերների մասնակցությամբ արդեն սկսվել է այդ ուղղությամբ կոնկրետ աշխատանքների իրագործում: Մասնավորապես, Հայաստանում իրագործվում են փորձնական ծրագրեր` կապված ջեռուցման և լուսավորության հետ: Սակայն Հայաստանի շուկան բավականաչափ մեծ չէ այստեղ էներգախնայող լամպերի գործարան կառուցելու համար, բացի դրանից, բնակչությանն էներգախնայողությանն անցելուն ստիպելը նույնպես լուծում չէ:

PanARMENIAN.Net - «Եկել է ժամանակը զբաղվելու էներգախնայողության ռեժիմներով»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Նրա խոսքերով, էներգախնայողությունը շատ բարդ գաղափարախոսություն է` էներգախնայող լամպերից մինչև շենքերի շինարարություն: Դրա հետ կապված` Արմեն Մովսիսյանը հավելել է, որ արտասահմանյան գործընկերների մասնակցությամբ արդեն սկսվել է կոնկրետ աշխատանքների իրագործում այդ ուղղությամբ: «Հայաստանում իրագործվում են փորձնական ծրագրեր` կապված ջեռուցման և լուսավորության հետ»,- հաղորդել է նախարարը:

Ինչ վերաբերվում է Հայաստանում ռուսական գործարանի օրինակով էներգախնայող լամպերի արտադրության գործարանի շինարարությանը, ապա, նրա կարծիքով, Հայաստանի շուկան բավական մեծ չէ դրա համար:

Եթե ստեղծվի պահանջարկ, ապա այդ լամպերի ներկրման ծավալները կարող են ավելանալ, մասնավորապես, Իրանից: «Թավանիր» ընկերության գլխավոր տնօրեն Հոմայուն Հաեզին հայտարարել է, որ հայրենական արտադրության էներգախնայող լամպերը աչքի են ընկնում առավել բարձր որակով:

Հայաստանն առայժմ պատրաստ չէ էներգախնայող լամպերի անցնել, թեև դա կարող է երկրում խթանել էներգաարդյունավետությունը, PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Միջազգային ֆինանսական ընկերակցության (IFC)` Հայաստանի կայուն էներգետիկայի ֆինանսավորման ծրագրի ղեկավար Տիգրան Փարվանյանը: Նրա խոսքով` ներկա պահին իմաստ չունի երկրին պարտադրել նման լամպերի անցնել, քանի որ դրա համար բավական թանկ տեխնոլոգիաներ են անհրաժեշտ:

Նշենք, որ Ռուսաստանում 2011 թվականից դադարեցվել է 100 վատտ և ավելի հզորությամբ շիկացող լամպերի արտադրությունն ու վաճառքը, 2013 թվականից կարգելվի 75 վատտ և ավելի հզորությամբ լամպերի արտադրությունը, իսկ 2014-ից` 25 վատտ: Եվրամիությունում 2009 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել 100 վատտից ավել հզորությամբ լամպերի վաճառքը, իսկ 2014 թվականից դրանք բոլորովին կարգելվեն:

Ընդ որում` ընթացիկ տարվա սկզբին Եվրամիությունը սկսել է դիտարկել շիկացող լամպերի արտադրության և ներկրման վրա դրված արգելքը չեղյալ հայտարարելու նախագիծը: Նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին տեղեկատվություն տարածվեց էներգախնայող լամպերում առկա սնդիկից մարդու առողջությանը հնարավոր վնասի մասին: Անցկացված հետազոտության համաձայն, եթե լամպը կոտրվի փակ տարածության մեջ, սնդիկի համակենտրոնացումը կգերազանցի նորման 20 անգամ: Բացի դրանից, «Գրանդ Հոլդինգ» ընկերությունների խմբի մամլո ծառայությունից հրաժարվեցին որևէ տեղեկություն տրամադրել «Գրանդ սան» ՍՊԸ-ում լամպերի արտադրության մասին:

Էներգաարդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանում մարտի 10-12-ը տեղի է ունենալու «Էներգաարդյունավետություն` Էքսպո 2011», որի կազմակերպիչն է Միջազգային ֆինանսական ընկերակցությունը` ՀԲ բանկի խումբը, «Էքսպոմեդիա» ցուցահանդեսային կենտրոնի հետ համատեղ: Ցուցահանդեսում ներկայացվելու են ապարանքներ և ծառայություններ, որոնք թույլ են տալու ընկերություններին բարձրացնել էներգաարդյունավետությունը` խթանելով հետագա զարգացումը:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---