2012-ին Հայաստանի տնտեսությանն Արմագեդոն չի սպասվում

Այնուամենայնիվ, հայ ժողովրդի կենսապայմանները չեն բարելավվում, այլ վատանում են՝ չնայած 2012-ի բյուջեով նախատեսված սոցվճարումների և կենսաթոշակների բաձրացմանը

Տնտեսագետների մտավախությունները, կապված համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքի հայտնվելու հետ, ավելի են շատանում: Եվրոպայում վրա հասած ճգնաժամը, անկասկած, շատ լուրջ է, և դրա հաղթահարման համար բացարձակ լուծումներ չկան: 2012-ն այնքան էլ բարենպաստ տարի չի լինի համաշխարհային տնտեսության զարգացման համար: Մտավախություններ կան Իտալիայի, Պորտուգալիայի և մի քանի այլ եվրոպական երկրների համար, որոնց սպառնում է Հունաստանի դեֆոլտի ճակատագիրը: Քաղաքական գործիչներն այս իրավիճակից դուրս գալու ուղիների որոնման մեջ են, սակայն համաշխարհային զարգացումներն անկանխատեսելի են, իսկ շուկաները՝ զգայուն:

PanARMENIAN.Net - Համաշխարհային միտումների այս ֆոնին փոքր Հայաստանին Արմագեդոն չի սպասվում: Շատ փորձագետների գնահատմամբ, մեզ հասնող հիմնական ազդակները գալիս են Ռուսաստանից, որտեղ տնտեսական աճը 2012-ին նախատեսված է 4 տոկոսի մակարդակում, ավելին, հաջորդ տարի սպասվում է փոխանցումների ավելացում նախաճգնաժամյա շրջանի մակարդակում: «Այդ պատճառով Հայաստանում գալիք տարում լուրջ ցնցումներ չեն լինի, իսկ եթե ֆինանսական հոսքերի միտումները շարունակվեն, ապա Հայաստան մտնող փոխանցումների ծավալները 2012-ին կհասնեն նախաճգնաժամային շրջանին»,- ասել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։

Դրա հետ կապված՝ նա դրական է գնահատել այն, որ 2012-ին Հայաստանում ապահովվելու է տնտեսական աճ 4,2 տոկոսի մակարդակում։ «Լավ է, որ մենք աճում ենք, բայց ինձ անհանգստացնում է՝ իսկապես այդ տեմպերը բավարար են»,- ասել է փորձագետը և հավելել, որ աճ ապահովվելու է արդյունաբերության ոլորտում, ինչպես նաև 2-2,5 տոկոս աճ՝ շինարարության ոլորտում։

Անդրադառնալով ժողովրդի բարեկեցությանը՝ Բագրատ Ասատրյանն ասել է, որ հաշվի առնելով համաշխարհային շուկաներում պարենային ապրանքների գների աճը՝ երկրի բնակչությունը զգալիորեն վատ է ապրելու։ Այդ առումով նա հավելել է, որ դա վերաբերվում է նաև պետական ծառայողներին, որոնց համար կառավարության կողմից նախատեսված սոցիալական փաթեթը պլանավորված քայլ է լինելու։ «Եթե մենք չվճարենք պաշտոնյաներին, ապա չենք կարող նրանցից արդյունավետ աշխատանք ակնկալել»,- ասել է նա։

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի փոխնախագահ Յան Ֆիշերը կոչ է արել «ժամանակից շուտ խուճապի չմատնվել և սև սցենարներ չկազմել», այլ ավելի լավ է զգույշ լինել ֆիսքալային քաղաքականության իրագործման հետ: Հայկական տնտեսության համեմատական առավելությունների շարքում նա նշել է «առողջ» բանկային համակարգը, որին հաջողվել է դիմակայել արտաքին ազդեցություններին:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---