2012-ի Հայաստանի պետբյուջեն՝ «սոցիալական», թե «նախընտրական»

Նոր բյուջեն բոլորովին հուսադրող չէ և ցույց չի տալիս, որ Հայաստանը դուրս է եկել ճգնաժամային և անկայուն փուլից՝ արտագաղթի և աղքատության պայմաններում

Հայաստանում խորհրդարանական նստաշրջանն արդեն ավարտվել է, ընդունվել է երկրի հիմնարար փաստաթուղթը, որը թույլ է տալու ապահովել նրա զարգացումը 2012-ին: Հայաստանի խորհրդարանը դեկտեմբերի 8-ին 66 «կողմ» և 2 «դեմ»ձայների հարաբերակցությամբ քվեարկել է Հայաստանի 2012թ պետբյուջեի ընդունման օգտին: Ընդ որում, ընդդիմադիր խորհրդարանական «Ժառանգության» և Դաշնակցության խմբակցություններն ընդհանրապես քվեարկությանը չեն մասնակցել: Ըստ պետբյուջեի վերջնական տարբերակի, բյուջեի եկամտային մասը կկազմի 911, 6 մլրդ դրամ, ծախսային մասը՝ 1044,1 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ 132,5 մլրդ դրամ: ՀՆԱ հանդեպ դեֆիցիտի հարաբերակցությունը կանխատեսվում է 3,1 տոկոսի չափով, 2011թ. նախատեսված 3,95 տոկոսի դիմաց:

PanARMENIAN.Net - Բացի այդ, 2012թ. 101 մլրդ դրամով հարկային մուտքերի աճն ապահովելու համար խորհրդարանն ընդունեց նաև հարկային բարեփոխումների օրենսդրական փաթեթը:

2012թ. Հայաստանի տնտեսական աճը նախատեսված է 4,2 տոկոսի մակարդակում, գնաճը՝ 4 տոկոսի (1,5 տոկոս տատանումով): Պետք է նշել, որ բյուջետային ծախսերի ընդհանուր ծավալում ծախսերի տեսակարար կշիռը սոցիալական ոլորտում (կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովվածություն) կազմում է 46,2 տոկոս, պաշտպանական ոլորտի, հասարակական կարգի պահպանության և ազգային անվտանգության ապահովման ծախսերը՝ 19,8 տոկոս, տնտեսության ոլորտի ծախսերը՝ 13,2 տոկոս, պետական պարտքի սպասարկումը՝ 4,5 տոկոս:

Փորձագետների կարծիքով, 2012-ի պետբյուջեն կարելի է բնութագրել որպես սոցիալական, մասնավորապես, մեր թոշակառուների կենսաթոշակները կավելանեն 3000 դրամով և 2700 դրամով՝ նպաստները: Սակայն, Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի կարծիքով, երկրի կառավարությունը միաժամանակ պետք է առաջիկա տարիներին փոխի բյուջետային քաղաքականությունը, այն դարձնելով ներդրումային, ինչը թույլ կտա հիմքեր ստեղծել երկրի տնտեսության ռազմավարական զարգացման համար, «ինչը, ցավոք սրտի, նախատեսված չէ պետբյուջեի նոր նախագծում»:

«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը այսօր խորհրդարանի կողմից հաստատված 2012թ պետբյուջեն բնութագրել է որպես «նախընտրական բյուջե»: «Դա բյուջե է, որի միջոցով, ելնելով նախընտրական տրամաբանությունից, փորձ է արվում լուծել այն խնդիրները, որոնք չեն լուծվել այս 4 տարիների ընթացքում»,- հայտնել է նա PanARMENIAN.Net –ի թղթակցին:

Նրա խոսքով, նոր բյուջեն բոլորովին հուսադրող չէ և ցույց չի տալիս, որ Հայաստանը դուրս է եկել ճգնաժամային և ոչ կայուն փուլից՝ արտագաղթի և աղքատության պայմաններում: «Եվ այս տեսակետից չի կասեցնում այդ վտանգավոր միտումներից և ոչ մեկը»,- նկատել է նա:

ՀՅ Դաշնակցությունը կփորձի մինչև տարվա վերջ նախապատրաստել Սահմանադրական դատարանին ուղղված հայցը՝ կառավարության Սահմանադրությամբ ամրագրված լիազորությունների չարաշահման վերաբերյալ: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով, կուսակցությունը պատրաստվում է մանրամասնորեն մշակել և նախապատրաստել այդ հայցը, որպեսզի դրան կարողանան միանալ նաև իշխող մեծամասնության ներկայացուցիչներ: Դաշնակցությունը կառավարությանը մեղադրում է նրանում, որ նա չի իրականացրել 2008-2012 թթ ռազմավարական ծրագիրը, դա բացատրելով տնտեսական ճգնաժամի հետևանքներով և նախորդ տարվա ժառանգությամբ,, սակայն, ի վիճակի չլինելով ծրագիրն իրականացնել՝ կառավարությունը դրա մեջ փոփոխություններ չմտցրեց, որը կուսակցությունը դիտարկում է սահմանադրական իրավասությունների չարաշահում: Դաշնակցությունը ձգտում է Հայաստանում նոր ավանդույթներ ստեղծել, որոնց դեպքում կառավարությունը պատասխանատվություն կկրի չիրականացած խոստումների համար»,- ընդգծել է Մինասյանը: Նա հավելել , որ չնայած որ խորհրդարանում չհաջողվեց անցկացնել ՀՅԴ որոշման նախագիծը, որտեղ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկվում էր ուսումնասիրել կառավարությանը անվստահություն յատնելու հարցը, սակայն «այս քվեարկությունները ցույց են տալիս, որ քաղաքական մեծամասնության մոտ ևս կառավարության նկատմամբ բավարար վստահություն չկա»:

Ազգային ժողովը դեկտեմբերի 8 չընդունեց ՀՅ Դաշնակցության առաջարկությունը՝ Հայաստանի կառավարությանը անվստահության քվե ներկայացնելու վերաբերյալ՝ 2008-2012 թթ ծրագրերը չիրականացնելու համար: Դաշնակցության առաջարկին կողմ են քվեարկել 13, դեմ՝ 48, ձեռնպահ՝ 4, պատգամավոր:

Խորհրդարանում պետբյուջեի քննարկման և ընդունման ընթացքում տեղի ունեցած բոլոր այս բանավեճերը մտորումների տեղիք են տալիս. ո՞ւմ հավատալ, ինչպիսի՞ն կլինի պետբյուջեն, գոնե մասամբ կլուծի՞ սոցիալական խնդիրները և կբարելավի բնակչության կյանքը, թե քաղաքական զենք կդառնա նախընտրական քարոզարշավում;

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---