![]() Թուրքիան պատրաստվում է տարածաշրջանում հնարավոր ցնցումներինԹուրքիայի ռազմական բաղադրիչը, չնայած բարձրաստիճան գեներալների բազմաթիվ ձերբակալություններին, միշտ եղել է թուրքական քաղաքականության գլխավոր ուղղությունը PanARMENIAN.Net - Պատահական է, թե ոչ, բայց Ադրբեջանը և Թուրքիան միևնույն ժամանակ զորավարժություններ են անցկացնում հայկական սահմանի մոտ: Թուրքիան զորավարժություններ է անցկացնում Կարս գավառում, Ադրբեջանը՝ Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին: Սկսենք նրանից, որ այդ զորավարժություններում ոչ մի անսովոր բան չկա. աշխարհի բոլոր բանակները պլանային զորավարժություններ են անցկացրել, և վաղուց ժամանակն է, որ հայկական կողմը համարժեք պատասխան տա նմանատիպ տեղեկատվությանը: Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության պայմանագիր չկա, Հայաստանը գտնվում է Ադրբեջանի պատերազմական իրավիճակում: Երևանը բարդ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ: Սակայն Հայաստանի տարածքում ևս տեղի են ունենում զորավարժություններ, որոնգ գտնվում են մեր հարևանների սևեռուն ուշադրության տակ: Այդ ամենը բնական է: Կարս գավառում դեռ ԽՍՀՄ ժամանակներից կենտրոնացվել են մեծ ռազմական բազաներ, որոնք սպառնալիք են ներկայացրել ողջ ԽՍՀՄ և մասնավորապես Հայաստանի համար, իսկ Արարատ լեռան վրա գտնվել են, հիմա էլ են գտնվում հետապնդման կայաններ: Պետք է նշել, որ թուրքական ռազմական բազաները տեղակայված են ողջ սահմանի երկայնքով՝ ոչ միայն հայ-թուրքական, այլ նաև իրանական և ադրբեջանական: Այնուամենայնիվ, հենց Հայաստանի հետ սահմանն է միշտ եղել բարձր լարվածության օբյեկտ: Խորհրդային բանակը պահպանում էր այդ հատվածը, արդարացիորեն ենթադրելով, որ Թուրքիան կարող է ԽՍՀՄ-ին հարված հասցնել հենց այդտեղից: Մեր ժամանակներում նույնպես հայ-թուրքական սահմանը պահպանվում է հայ և ռուս սահմանապահների համատեղ ուժերով: Վերադառնանք «Ձմեռ 2012» զորավարժություններին: Հատկանշական է այն փաստը, որ դրանց հետևում են երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլը, փոխվարչապետներ Բյուլենտ Արինչը, Բեշիր Աթալայնը և պաշտպանության նախարար Իսմեթ Յիլմազը: Զորավարժություններին մասնակցում են շուրջ 2000 մարդ և մեծ քանակությամբ հրետանի և զրահատեխնիկա: Լիովին հավանական է, որ զորավարժություններում մշակվել են ձմեռային պայմաններում քուրդ ապստամբների դեմ պայքարի մեթոդներ:Կարսի գավառի մեծամասնություն կազմող քրդերը մտադիր են պայքարել իրենց անկախության համար մինչև վերջ, առավել ևս, որ մարտի 21-ը Մասուդ Բարզանիի կողմից նշանակվել է որպես անկախ Քուրդիստանի հռչակման օր: Նշենք նաև, որ շուրջ 1-միլիոնանոց բանակն ուղղակի պարտավոր է զորավարժություններ անցկացնել, առավել ևս տարածաշրջանում ներկա լարված իրավիճակում՝ կապված Սիրիայի և Իրանի միջուկային ծրագրի հետ: Թուրքիան որպես ՆԱՏՕ անդամ, դատելով ամեն ինչից, կարող է ներգրավվել դաշինքի մի քանի գործողությունների մեջ, եթե այդ մասին որոշում ընդունվի, ուստի բանակը պետք է լինի մարտական պատրաստականության մեջ: Ի դեպ, Թուրքիան արդեն պարտաստվում է Սիրիայի դեմ սահմանամերձ գործողությունների, և եթե Թունիսում «Սիրիայի բարեկամների» հանդիպմանը նման որոշում ընդունի, զորքերը կտեղակայի սիրիական սահմանին: Իրաքում գտնվող Հյուսիսային Քուրդիստանի վրա հարվածների մասին արդեն չենք խոսի՝ դա ուղղակի ներխուժում է մեկ այլ երկրի տարածք: Թուրքիայի ռազմական բաղադրիչը, չնայած բարձրաստիճան գեներալների բազմաթիվ ձերբակալություններին, միշտ եղել է թուրքական քաղաքականության գլխավոր ուղղությունը, ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Բանակը, որը մի քիչ կորցրել է վերահսկողությունը հասարակության նկատմամբ, այնուամենայնիվ, ուժեղ ինստիտուտ է մնում, և իսլամիստները ստիպված են հաշվի նստել դրա հետ: Պատահական չէ նախագահ Գյուլի ներկայությունը զորավարժություններում. նա զինվորականների կարծես ասում է՝ կառավարությունը ձեզ հետ է: Վարչապետ Էրդողանի հիվանդության հետ կապված ողջ իշխանությունն անցել է նախագահին և նա չի զլանում դրանից օգտվել, որպեսզի հանդարտեցնի բանակում չափազանց վրդովված ձայները: Բայց ահա ինչպես իրեն կպահի նախագահ Գյուլը, երբ Էրդողանը ձեռնամուխ կլինի իր պարտականությունների կատարմանը, դժվար է ասել: Երկրի սահմանադրության համաձայն, գլխավոր դեմքը վարչապետն է, նախագահն ավելի ներկայացուցչական կերպար է: Սակայն սահմանադրության նոր խմբագրության մեջ հենց նախագահի ձեռքում է կենտրոնանալու իշխանությունը: Ամեն դեպքում, զորավարժությունները ցույց կտան մի քանի բան՝ ձմեռային պայմաններում գործելու բանակի պատրաստականությունը, Արդարություն և զարգացում կուսակցության՝ Թուրքիայի գլխավոր շտաբի նկատմամբ վերաբերմունքը փոխելու պատրաստակամությունը, առանց որի թույլտվության ոչ մի որոշումներ չեն ընդունվել մինչև 2002-ը: Կարինե Տեր-Սահակյան Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Հին վիրուսի նոր բռնկումը |