Հայաստանում շաբաթը զարմանալիորեն սոցիալական էր2012-ի Հայաստանի պետբյուջեով առաջին անգամ նախատեսվում է 18 մլրդ դրամ պետական ծառայողների սոցիալական փաթեթի համար 4 փետրվարի 2012 Հայաստանում շաբաթը զարմանալիորեն սոցիալական էր: Այդ շրջանում իշխանություններին հաջողվեց շոշափել հանրային կյանքի միանգամից մի քանի ուղություններ՝ բնակչության անապահով խավեր, այդ թվում զինվորական ծառայությունն անցած երիտասարդներ, գյուղացիներ և նույնիսկ պետական ծառայողներ: Արդյունավետ տնտեսական քաղաքականությունը թույլ կտա Հայաստանին 2012-ին չնվազեցնել աճի տեմպերըԱյս ճանապարհին կարևորագույն քայլերից է արտաքին շուկաներում Հայաստանի մրցունակության բարձրացումը 28 հունվարի 2012 Ի տարբերություն ԱՄՆ տնտեսության, որը 2011-ի չորրորդ եռամսյակի տվյալներով չի արդարացրել վերլուծաբանների սպասումները և արձանագրել է ՀՆԱ աճ 2,8 տոկոսով կանխատեսվող 3 տոկոսի փոխարեն, Հայաստանի տնտեսությանը հաջողվել է ապահովել բավական նախադրյալներ հետագա աճի համար: Չնայած կապիտալի հասանելիության նվազմանը՝ Հայաստանի մասնավոր հատվածը շարունակում է վարկային միջոցներ ներգրավել իր զարգացման համարԱրտասահմանյան ներդրողներին չեն վախեցնում Հայաստանում 2012-ի մայիսին նախատեսված հերթական խորհրդարանական ընտրությունների, իսկ 2013-ին՝ նախագահական ընտրությունների շրջանակներում անորոշության հետ կապված սպասումները 21 հունվարի 2012 Եվրոպական երկրների վարկանիշների նվազումը և եվրագոտում իրավիճակն ընդհանուր առմամբ ստիպել են ներդրողներին մտածել արևմտյան շուկաներում ներդրումներ կատարելու մասին՝ դրանով հանդերձ ազդելով կապիտալի հասանելիության մակարդակի վրա: Ինչպես կարծում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վարչության նախագահի տեղակալ Դմիտրի Ժուրբան, «եվրոպական երկրների վարկանիշների նվազման հետ կապված վերջին պատմությունը դեռ չի մարսվել ներդրողների կողմից, ուստի միջազգային շուկաներում իրավիճակն անկայուն է»: Ավելին, հիմա անհնար է կանխատեսել համաշխարհային տնտեսության հետագա զարգացումը: Միաժամանակ միջազգային կառույցները վերանայում են ինչպես զարգացած երկրների տնտեսությունների հետ կապված կանխատեսումները, այնպես էլ զարգացող: Ամանորյա սեղանը հայ ընտանիքների համար միջինը կարժենա շուրջ 400 դոլարՆախատոնական ոչ մեծ ճամփորդություն կատարենք հայ ընտանիքի հետ և տեսնենք, թե ինչպես է նա պատրաստվում Ամանորին Մինչև Ամանորը մնացել են հաշված օրեր, իսկ նախատոնական եռուզեռն ավելի է թեժանում: Նույնիսկ տրանսպորտում տնային տնտեսուհիների խոսակցությունները Նոր տարվա մասին են: Իսկ ինչպիսին կլինի այս Նոր տարին, կբերի արդյոք նոր ձեռքբերումներ և հաջողություններ, թե կլինի անհաջողություններով լի: Բոլոր մարդիկ հավատում են, որ լավ կլինի և հավատում են այն ասացվածքին, թե ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ կանցկացնես այն: Հայ թոշակառուների խնայողությունները չպետք է բաժին ընկնեն օլիգարխներինՊարզվում է, որ Հայաստանում 2011-ին իրագործված կենսաթոշակային բարեփոխումների արդյունքը դարձել է մի քանի միլիարդ դրամ տնտեսելու հնարավորությունը 17 դեկտեմբերի 2011 Հայաստանում ամփոփել են մեկ տարի առաջ մեկնարկած կենսաթոշակային բարեփոխումների արդյունքները: Հայաստանի կառավարության որոշմամբ 2011թ հունվարի 1-ից Հայաստանն անցել է կամավոր կուտակային համակարգի, իսկ 2014թ-ից հանրապետությունում գործելու է պարտադիր կուտակային համակարգը, որի մեջ ներառվելու են 1974-ի հունվարի 1-ից հետո ծնված քաղաքացիները: 2012-ի Հայաստանի պետբյուջեն՝ «սոցիալական», թե «նախընտրական»Նոր բյուջեն բոլորովին հուսադրող չէ և ցույց չի տալիս, որ Հայաստանը դուրս է եկել ճգնաժամային և անկայուն փուլից՝ արտագաղթի և աղքատության պայմաններում 10 դեկտեմբերի 2011 Հայաստանում խորհրդարանական նստաշրջանն արդեն ավարտվել է, ընդունվել է երկրի հիմնարար փաստաթուղթը, որը թույլ է տալու ապահովել նրա զարգացումը 2012-ին: Հայաստանի խորհրդարանը դեկտեմբերի 8-ին 66 «կողմ» և 2 «դեմ»ձայների հարաբերակցությամբ քվեարկել է Հայաստանի 2012թ պետբյուջեի ընդունման օգտին: Ընդ որում, ընդդիմադիր խորհրդարանական «Ժառանգության» և Դաշնակցության խմբակցություններն ընդհանրապես քվեարկությանը չեն մասնակցել: Ըստ պետբյուջեի վերջնական տարբերակի, բյուջեի եկամտային մասը կկազմի 911, 6 մլրդ դրամ, ծախսային մասը՝ 1044,1 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ 132,5 մլրդ դրամ: ՀՆԱ հանդեպ դեֆիցիտի հարաբերակցությունը կանխատեսվում է 3,1 տոկոսի չափով, 2011թ. նախատեսված 3,95 տոկոսի դիմաց: Հայաստանում տեղի զբոսաշրջությունը միայն հարուստների համար էԵրկրում բացակայում են «զբոսաշրջային հյուրանոցները», քանի որ զբոսաշրջիկներին պետք են հասարակ և մատչելի հյուրանոցներ, ինչի հաշվին կնվազի նաև տուրիստական փաթեթի արժեքը 28 նոյեմբերի 2011 Հայաստանում զբոսաշրջության ոլորտում 2011-ի 10 ամիսների արդյունքով գրանցվել է 13,5 տոկոս աճ: Միաժամանակ սպասվում է, որ մինչև տարեվերջ այցելությունների քանակը կգերազանցի 800 հազար մարդը: Պետք է նշել, որ զբոսաշրջության ոլորտը Հայաստանի տնտեսության սակավաթիվ ոլորտներից է, որտեղ ճգնաժամի շրջանում չի արձանագրվել անկում: Ուստի այս տարի նկատվում են աճի կայուն տեմպեր դրական հիմքի վրա: Ավելին, երկրի իշխանություններն իրենց առջև խնդիր են դրել առաջիկա 2-3 տարիների ընթացքում հատել 1 մլն զբոսաշրջիկ խորհրդանշական շեմը: Ինչպես հավաստիացրել է այսօր Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, դրա համար երկրում ստեղծվում են բոլոր նախադրյալները, մասնավորապես, համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման գծով. դա Հայաստանում «Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալի ստեղծումն է, Հայաստանում համաշխարհային հյուրանոցային ապրանքանիշերի ներկայությունը և ևս երեքին ներգրավելու աշխատանքները, վերանորոգվող ճանապարհները, ծառայությունների որակի բարձրացումը և այլ միջոցառումներ: Ինչպե՞ս բացատրել քաղաքացիներին, որ պետք է ձեռք բերել որակյալ հայկական կոշիկ, այլ ոչ թե թուրքական կամ չինականՀայաստանի ավանդական կոշիկի արդյունաբերությունը պետական աջակցության կարիք ունի 18 նոյեմբերի 2011 Հայաստանում կոշիկի արտադրության և իրացման ոլորտը գտնվում է պետական վերահսկողությունից դուրս: Կոշիկի շուկայում արտադրանքի մեծ մասը ներկրված է, իսկ տեղի կոշիկ արտադրողները հիմնականում աշխատում են ընդհատակյա, առանց գրանցման: Ամեն օր Հայաստան են ներկրվում կոշիկի չինական, թուրքական, կորեական արտադրության հսկայական ծավալներ, և սահմանին ոչ ոք չի ստուգում, թե ինչ կաշվից է կարված կոշիկը՝ բնական, թե արհեստական: Ներկրողները կարող են բերել թունավոր նյութերից կարված կոշիկ՝ ուղղակի չիմանալով այդ մասին և անարգել վաճառել այն Հայաստանում: Առևտրային շաբաթվա վերջին օրը եվրոպական արժույթի համար փրկարար դարձավForex շուկայի շաբաթական վերլուծություն, նոյեմբերի 7–ից 11-ը 14 նոյեմբերի 2011 Այս շաբաթը բավական պասիվ սկսվեց, ինչպես անցյալ շաբաթվա երկրորդ կեսը: Կարևոր տվյալների բացակայության պատճառով, շուկայի ուղղությունը հիմնականում սահմանվում էր եվրոպական երկրների նորություններով, ասվում է Forex Club-ի վերլուծական հոդվածում: 2012-ին Հայաստանի տնտեսությանն Արմագեդոն չի սպասվումԱյնուամենայնիվ, հայ ժողովրդի կենսապայմանները չեն բարելավվում, այլ վատանում են՝ չնայած 2012-ի բյուջեով նախատեսված սոցվճարումների և կենսաթոշակների բաձրացմանը 5 նոյեմբերի 2011 Տնտեսագետների մտավախությունները, կապված համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքի հայտնվելու հետ, ավելի են շատանում: Եվրոպայում վրա հասած ճգնաժամը, անկասկած, շատ լուրջ է, և դրա հաղթահարման համար բացարձակ լուծումներ չկան: 2012-ն այնքան էլ բարենպաստ տարի չի լինի համաշխարհային տնտեսության զարգացման համար: Մտավախություններ կան Իտալիայի, Պորտուգալիայի և մի քանի այլ եվրոպական երկրների համար, որոնց սպառնում է Հունաստանի դեֆոլտի ճակատագիրը: Քաղաքական գործիչներն այս իրավիճակից դուրս գալու ուղիների որոնման մեջ են, սակայն համաշխարհային զարգացումներն անկանխատեսելի են, իսկ շուկաները՝ զգայուն: |