Լավ ես քշում՝ վատամարդ ես, վատ ես քշում՝ լավամա՞րդ

Լավ ես քշում՝ վատամարդ ես, վատ ես քշում՝ լավամա՞րդ

Ինչքան են վաստակում ԱՊՊԱ-ները ՀՀ-ում

ԱՊՊԱ-ի շուրջ կրքերը ոչ մի կերպ չեն հանդարտվում: ԱՊՊԱ-հարզանի առաջին մասում ներկացարել էինք, թե նոր փոփոխություններն ինչպես կազդեն վարորդների վրա: Պարզվում է, բողոքողի դերում միայն վարորդները չեն:

PanARMENIAN.Net - Ապահովագրական ընկերությունները ևս դժգոհություններ ունեն: Առաջարկում ենք կարդալ, թե ինչ պատկեր է ապահովագրական ոլորտում և ինչից են բողոքում ապահովագրական ընկերությունները:

Լավագույն պաշտպանությունը հարձակումն է: Վարորդների մեղադրանքներին ապահովագրական բյուրոն պատասխանում է կարճ ու կոնկրետ. Ապահովագրական ընկերությունները ևս լուրջ խնդրի առաջ են, սկսել են վնասով աշխատել: Եթե ավելի կոնկրետ, ապա պայմանավորվածություններն ու հաշվարկներն իրականացվել են 75 տոկոս վնասաբերության պայմաններով, բայց հիմա վնասաբերությունը հասել է 80 տոկոսի: Ապահովագրական բյուրոն ահազանգում է, որ այս պայմաններում հնարավոր չէ նույնիսկ նվազագույն շահույթ ապահովել:

Հիմա ամենահետաքրքիրը: Պարզվում է, ապահովագրական ընկերությունները առաջին հերթին տուժում են կարգապահ վարորդների պատճառով: Բոնուս-մալուս համակարգում անհավասարակշռություն կա: Վարորդներն ավելի կարգապահ են դարձել և բոնուս ստացող վարորդների թիվն աճել է:

Մի փոքր վիճակագրություն: 2021-ին գործող ԱՊՊԱ պայմանագիր ունեցող տրանսպորտային միջոցների քանակը 2020-ի համեմատ աճել է 9.6 տոկոսով: 2021-ին 1 միլիոնից ավելի ԱՊՊԱ պայմանագիր է կնքվել: Վեց ապահովագրական ընկերությունների միջև պայմանագրերը բաշխվել են հետևյալ կերպ՝

«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ‐ ԱՐՄԵՆԻԱ» ~ 302,000 պայմանագիր

«ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ~ 232,000 պայմանագիր

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ~ 155,000 պայմանագիր

«ՌԵՍՈ» ~ 126,000 պայմանագիր

«ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ~ 116,000 պայմանագիր

«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ~ 89,000 պայմանագիր

2021-ին ապահովագրավճարների ընդհանուր արժեքը կազմել է մոտ 23 միլիարդ դրամ: 9 տոկոսով ավելին, քան 2020-ին: Գործողության մեջ մտած ԱՊՊԱ պայմանագրերի ապահովագրավճարները բաշխվել են հետևյալ կերպ՝

«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ~ 1,781,000,000 դրամ

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ~ 3,480,000,000 դրամ

«ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ~ 5,419,000,000 դրամ

«ՌԵՍՈ» ~ 2,807,000,000 դրամ

«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ‐ ԱՐՄԵՆԻԱ» ~ 7,012,000,000 դրամ

«ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ~ 2,474,000,000 դրամ

2021-ին դադարեցվել է 90 հազար ԱՊՊԱ պայմանագիր: 2020-ի համեմատ այս թիվն աճել է 212.7%-ով:

Պատկերն ընդհանրացնելու համար ապահովագրական մի քանի ընկերությունների օրինակով հասկանանք շահույթի դինամիկան: «Արմենիա Ինշուրանս»-ի և «Ինգո Արմենիա»-ի պաշտոնական էջերում ներկայացված են 2021-ի չորս եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները: Մենք կհամեմատենք 2020 և 2019 թվականների տարեկան ֆինանսական հաշվետվությունները: «Արմենիա Ինշուրանս»-ի դեպքում 2019-ին տարվա համար շահույթը կազմել է 300 միլիոն դրամ: 2020-ին՝ 1 միլիարդ 130 միլիոն դրամից քիչ ավելին: «Ինգո Արմենիա»-ի դեպքում 2019-ի տարվա շահույթը 269 միլիոն դրամ է, 2020-ին՝ 1 միլիարդ 139 միլիոն դրամ: Համեմատենք նաև «Ռեսո»-ի և «Նաիրի Ինշուրանս»-ի 2021-ի ֆինանսական հաշվետվությունները: «Ռեսո»-ի դեպքում չորրորդ եռամսյակի շահույթը 59 միլիոն դրամ է կազմում: Ամբողջ տարվանը՝ շուրջ 158 միլիոն դրամ: Նաիրի Ինշուրանսի դեպքում 2021-ի տարվա շահույթը 692 միլիոն դրամ է կազմել:

Այստեղ իհարկե կարևոր է ընդգծել, որ բոլոր ընկերությունների դեպքում էլ մեքենաների ապահովագրությունն առաջարկվող ծառայությունների միայն մեկ ճյուղն է: Դրան գումարվում են բժշկական, ճամփորդական, գույքի և այլ տեսակի ապահովագրության ծառայություններ: Ապահովագրական բյուրոն պնդում է, որ ԱՊՊԱ պայմանագրերն այս պայմաններում ձեռնտու չեն ապահովագրական ընկերություններին: Վարորդներն էլ չեն հավատում, որ ապահովագրական ընկերությունները շահույթ չեն կարողանում ապահովել: Նրանց կարծիքով այս համոզմունքի ամենաուղիղ ապացույցն այն է, որ մինչև օրս ոչ մի ապահովագրական ընկերություն չի փակվել. «եթե վնասով աշխատեին՝ կփակվեին:»

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---