Հայ պատանիները կոդ կգրեն ՆԱՍԱ-ի համարՀՀ-ում առաջին Zero Robotics մրցույթ-ճամբարն է 16 հունիսի 2018 Հայաստանի Շիրակի մարզում հունիսի 8-22-ն առաջին անգամ անցկացվում է ամերիկյան ՆԱՍԱ տիեզերական գործակալության և Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի (Massachusetts Institute of Technology, MIT) համատեղ Zero Robotics երկշաբաթյա կրթական մրցույթ-ճամբարը։ Համաշխարհային հեղինակություն ունեցող մրցույթ-ճամբարն անցկացվում է ամեն տարի և ընդգրկում է տարիքային երկու խումբ՝ միջին և ավագ դպրոցի աշակերտներին: Ճամբարը Հայաստանում համակարգում են YES (Երիտասարդության հզորացում և կայունություն կազմակերպությունը) և World Vision Հայաստան ՄԲԿ-ն: PanARMENIAN.Net –ը զրուցել է ծրագրի մանրամասների մասին World Vision Հայաստանի Շիրակի մարզի երիտասարդական ծրագրերի համակարգող Նարեկ Թութխալյանի հետ: Հայկական startup՝ ալարկոտ շոփոհոլիկների համար (վիդեո)Ermire Mirror-ը կօգնի «փորձել» հագուստը սմարթֆոնի միջոցով ![]() Շոփինգը շատերի սիրելի ժամանցի տեսակն է, սակայն նույնիսկ ստաժավոր շոփոհոլիկները հաճախ ծուլանում են ժամեր շարունակ հագուստ փորձելուց: Իսկ այդ ժամանցը չսիրողներն ընդհանրապես չեն ուզում գնալ խանութներ՝ խուսափելով անհարմար պայմաններում տարբեր հագուստ հագնել-հանելու հոգնեցնող գործընթացից, որը ձմռանը դժվարանում է անհարմար հագնված լինելու, իսկ ամռանը՝ շոգի պատճառով: Հայկական ստարտափ ստարտափների համարSkizbUp հարթակը՝ միջնորդ ստեղծողների և ներդրողների միջև 5 մարտի 2018 Վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ է խոսվում հայկական ստարտափների մասին. դրանցից շատերը՝ հիմնականում ՏՏ ոլորտի հետ կապ ունեցողները, հասնում են հաջողությունների: Ստարտափների համար ամենամեծ խնդիրներից մեկը ներդրողների փնտրտուքն է և միջոցների ներգրավումը: Որքան արժե «հայկական ուղեղը»ՏՏ ոլորտի նոր ռեկորդները՝ թվերով 5 փետրվարի 2018 «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հրապարակել է «Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի հետազոտություն» զեկույցը, որն ամփոփում է 2017 թվականին ՏՏ-ոլորտի գրանցված հիմնական ցուցանիշները: PanARMENIAN.Net - ը ներկայացնում է զեկույցի կարևորագույն ցուցանիշները: 3D մոդելավորման կենտրոններ` հեռավոր համայնքներումԻնչպես է բիզնեսը լուծում սոցխնդիրները 15 հունվարի 2018 Երբ ավանդական բիզնեսի հիմքում ոչ միայն գերշահույթ ապահովելու, այլ նաև սոցիալական խնդիրների լուծման, համայնքի զարգացման տեսլականն է, ուրեմն գործ ունենք սոցիալական ձեռներեցության հետ: Աշխարհում տասնամյակներ առաջ գոյություն ունեցող բիզնեսի այս մոդելին Հայաստանում շատերս ծանոթ չենք: Սրան զուգահեռ մեր իրականությունում քիչ չեն անհատները, ովքեր զբաղվում են սոց. ձեռներեցությամբ՝ ծառայեցնելով իրենց բիզնես գաղափարները նաև ի շահ հանրության խոցելի շերտերի: ![]() «Խելացի օրորոց»Հայկական արտադրանքը հեքիաթ կպատմի ու կքնեցնի երեխային 13 դեկտեմբերի 2017 Հայաստանում արտադրվել է Cribby կոչվող բազմաֆունկցիոնալ օրորոցը, որը կարելի է կարգավորել սմարթֆոնի միջոցով: Նախագծի հեղինակներից Սերգեյ Նավասարդյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում պատմեց, որ ծնողների կենցաղը հեշտացնող «խելացի» օրորոց ստեղծելու գաղափարն ունեին վաղուց: Այդ ուղղությամբ Cribby-ի՝ ծրագրավորողներից և դիզայներներից բաղկացած թիմն ինտենսիվ սկսել է աշխատել 2017-ի աշնանը: Այժմ հանրության դատին են պատրաստվում ներկայացնել օրորոցի նախատիպը: Հայկական ՏՏ-ն10 հավելված, որոնք օգտակար կլինեն ՀՀ-ում ճամփորդելիս 24 հոկտեմբերի 2017 Ժամանակակից տեխնոլոգիաները, սմարթֆոններն ու բջջային հավելվածները մեծապես վերափոխում են մեր ճանապարհորդությունները: Շատերը կարծում են, որ դրանք «փչացնում են» ուղևորությունը, շատերն էլ այս սարքավորումներն ու հավելվածները համարում են չափազանց օգտակար: Այսօր կարելի է գտնել հարյուրավոր ճանապարհորդական հավելվածներ, որոնցից շատերը միլիոնավոր օգատատեր են ներբեռնել: Դրանց շարքում կարելի է գտնել նաև ճանապարհորդական հայկական հավելվածներ, որոնց օգնությամբ կարելի է անմոռանալի դարձնել ուղևորությունը Հայաստան: Լավ մոռացված հինըԱմենախոշոր խաղային ցուցահանդեսի կարևորագույն նորությունները 15 հունիսի 2017 Հունիսի 10-ից 13-ը Լոս Անջելեսում անցկացվեց համակարգչային խաղերի արդյունաբերության ամենախոշոր E3 (Electronic Entertainment Expo) ցուցահանդեսը, որի ընթացքում շուկայի հսկաները ներկայացրեցին իրենց կարևորագույն նորությունները: Անակնկալներն այս տարի շատ չէին, սակայն 2017-ի միջոցառումը բավականին հարուստ էր թե կոնտենտի, թե արդյունաբերության նոր ոլորտներին, օրինակ` վիրտուալ իրականությանը հատկացված ուշադրության առումով: Խոսող շապիկներ (վիդեո)ՀՀ երկու սուպերուժի՝ տեքստիլի և ՏՏ-ի համադրությունը ![]() ![]() Վիրտուալ իրականության տեխնոլոգիաների ոլորտում աշխատող հայաստանյան ARLOOPA ընկերությունն ու հայկական Shabeeg հագուստի բրենդը համատեղ առաջին անգամ Հայաստանում թողարկել են AR (անգլ. Augmented Reality, «համալրված իրականություն») շապիկ` անիմացիայով և կրթական բովանդակությամբ: Ինտերակտիվ շապիկի վրա Արտաշես II արքայի պատկերը ոչ միայն գեղեցիկ և նորաձև է նայվում, այլև ARLOOPA հավելվածի օգնությամբ «զարթնում է բազմադարյա քնից»՝ շարժվելով և պատմելով Արտաշեսյանների արքայատոհմի վերջին հզոր ներկայացուցչի պատմությունը: Press Start90-ականների ռետրո-խաղերի մեծ վերադարձը 8 հունիսի 2017 21-րդ դարի երկրորդ տասնամյակը համակարգչային խաղերի շուկայում նշանավորվեց ոչ միայն խոշոր, բազմամիլիոնանոց նախագծերի դոմինանտ դիրքով, այլև փոքրիկ ու անկախ, այսպես կոչված «ինդի-ստուդիաների» մեծ քանակությամբ, որոնք առաջարկում են խաղային պրոցեսի բոլորովին նոր մոտեցումներ։ Այն դեպքում, երբ շուկայի խոշոր խաղացողները, ֆինանսական ռիսկերից խուսափելու համար, դիմում են հիմնականում արդեն փորձված միջոցների, փոքր ստուդիաները, ազատ լինելով նման սահմանափակումներից, ստեղծագործելու ավելի լայն հնարավորություն են ստանում։ | Աշխարհում: Հոքինգից մինչև Ազնավուր Հասարակություն: ՄԻԱՎ-ով մարդկանց հանդեպ խտրական վերաբերմունք կա Տնտեսություն: ՀՀ ջերմոցներում արված ներդրումներն արդյունավետ են Մշակույթ: Ընդլայնելով սահմանները ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |