Միխայիլ Բելեցկի. Յուրաքանչյուր ուկրաինացի պետք է իմանա հայերի ողբերգության մասին![]() 18 ապրիլի 2012 - 11:34 AMT PanARMENIAN.Net - «Հարկավոր է ակտիվ քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության մասին իրազեկման համար, անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր ուկրաինացի պատկերացում ունենա այդ ողբերգության մասին»,-հայտարարել է ուկրաինացի քաղաքագետ, Ուկրաինայի նախագահին կից Հումանիտար խորհրդի անդամ Միխայիլ Բելեցկին «Հայոց ցեղասպանություն. Անպատժելիությունը ռեցիդիվ է ծնում» թեմայով կլոր սեղանի ժամանակ, հայտնում է Anailitika.at.ua. Կլոր սեղանի մասնակիցների համար որպես ռեցիդիվի ապացույց ցացադրվեց «Սովորական ցեղասպանություն. Մարաղա, 1992թ. ապրիլի 10», որը նկարահանվել է Հայաստանի նախագահին կից Հանրային կապերի ու տեղեկատվության կենտրոնի կողմից: Կլոր սեղանին մասնակցում էին հայտնի ուկրաինացի քաղաքագետներ, գիտնականներ, լրագրողներ, հասարակական և քաղաքական գործիչներ, կազակներ: Քննարկվեց Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին ուղղված ուղերձի տեքստը, որով խնդրվում է օրենսդրական մակարդակով ապրիլի 24-ն ընդունել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |