Վիրահայերը խնդրում են Վրաստանի իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը![]() 23 ապրիլի 2012 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում գործող հայկական կազմակերպությունները դիմել են Վրաստանի նախագահին, Վրաստանի խորհրդարանի նախագահին, Թբիլիսիի Քաղաքային խորհուրդի նախագահին և վրացական խորհրդարանի պատգամավորներին` կոչ անելով «ճանաչել 1915-1923թթ իրականացված Հայոց ցեղասպանությունը և դատապարտել այն իրականացնողներին»: Ինչպես ասվում է դիմումում, «1915-23թթ Օսմանյան Կայսրությունում պետական մակարադակում ծրագրվել և իրականացվել է հայ ազգաբնակչության` տարհանում և ոչնչացում: Այս տարի նշվում է այդ ողբերգական իրադարձությունների 97-րդ տարելիցը»: «Դիմում ենք մեր երկրի կառավարությանը, որը դարերի ընթացքում, չնայած պատմական և քաղաքական իրադարձություններին, բազմիցս ապացուցել է արդարության և մարդկային արժեքներին իր հավատարմությունը: Կոչ ենք անում ձեզ փոխըմբռնումով և հարգանքով վերաբերել վիրահայերի` մեր երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և այն ընդունելու արդար պահանջին»,-ասվում է դիմումում: Այդ իրադարձությունների 97-րդ տարելիցի կապակցությամբ Թբիլիսիում մի շարք միջոցառումներ կիրականացվեն: Մասնավորապես, ապրիլի 21-ին, ժ 18:00-ին տեղի կունենա դասական երաշտության և երիտասարդ երգահան Հովհաննես Համբարձումյանի ստեղծագործությունների երեկո: Ապրիլի 23-ին, ժամը 19:00-ին «Հիշողությունների երեկո» թատերականացված ներկայացում: Դերերում Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի դերասանները: Ապրիլի 24-ին, 10:30 Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոնում Խաչքարի մոտ պսակադրության արարողություն: Ապրիլի 24-ին, ժ 11:00-ին Սուրբ պատարագ Սուրբ Էջմիածին եկեղեցում: Ապրիլի 24-ին, ժ 14:00-ին Թուրքիայի դեսպանատան առջև խաղաղ ցույց” 18:00-ին Դասական երաժշտության երեկո` Հայաստանից ժամանած երժիշտների կատարմամբ: Ապրիլի 26-ին, ժ 13:00-ին կներկայացվեն փաստաթղթեր, լուսանկարներ, կենցաղային պարագաներ և այլ նյութեր, որոնք պահպանվել են թիֆլիսահայերի ընտանիքներում, ում նախնիները եկել են Թբիլիսի 1915թ արյունալի դեպքերի ժամանակ: Տեղի կունենա նաև նկարչուհի Նինո Պիրցխալիշվիլիի «Հայ ժողովրդի Գողգոթա» ալբոմի շնորհանդեսը: Կազմակերպիչներն են Վրաստանի Հայ առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցում գործող« Հայարտուն» մշակութային կենտրոնի, Վիրահայերի համայնքի, Վիրահայերի Ազգային կոնգրեսի, Թբիլիսիի հայերի վեհաժողովի, Վրաստանի հայերի միության կողմից: Տեղեկատվությունը տրամադրել է Լևոն ԻսախանյանըPANreport համակարգի միջոցով
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |