Վլադիմիր Ժիրինովսկի. Թուրքիան պետք է պատասխան տա Հայոց ցեղասպանության համար

Վլադիմիր Ժիրինովսկի. Թուրքիան պետք է պատասխան տա Հայոց ցեղասպանության համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին ապրիլի 24-ին Մոսկվայում մասնակցել է «Հայոց ցեղասպանություն` մարդկության դեմ հանցագործություն» ցույցին:

Ինչպես ասվում է կուսակցության հաղորդագրությունում, ըստ ավանդույթի, ամեն տարի Մոսկվայի հայերը հավաքվում են նախնիների հիշատակը հարգելու համար, ովքեր մահացել են Ցեղասպանության ժամանակ: Ժիրինովսկին, ելույթ ունենալով ցույցի ժամանակ, նշել է, որ հայ ժողովրդի ճակատագիրը բարդ է, և նրա գոյության տարիներին չափազանց շատ ցնցումներ է ապրել: Բայց ամենասարսափելին դարձել է Ցեղասպանությունը:

ՌԼԴԿ առաջնորդը նշել է, որ անցյալւ չի կարելի փոխել, բայց անհրաժեշտ է բոլոր իրավական մեթոդներով պատասխանատվության ենթարկել թուրքական կառավարությանը: «Ես ձեզ հավաստիացնում եմ, որ դուք միշտ կարող եք ստանալ ՌԼԴԿ աջակցությունը»,- նշել է նա:

«Հաջողություններ ենք մաղթում հայ ժողովրդին: Կեցցե Հայաստանը: Կեցցեն հայերը: Ազատություն Արևմտյան Հայաստանին»,- ասել է Ժիրինովսկին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---