Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել Սալոնիկում և Ալեքսանդրապոլիսում![]() 24 ապրիլի 2012 - 23:46 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին Սալոնիկի նահանգային և քաղաքային իշխանությունների հետ հայ համայնքային կառույցների համագործակցությամբ Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառում տեղի ունեցավ Սալոնիկի «Վելիտիո» դահլիճում: Հունահայոց ազգային վարչության անունից ելույթով հանդես եկավ Ակիս Դագազյանը, միջոցառմանը ողջույնի խոսք ուղղեցին Հունաստանի վարչապետի անունից՝ Հունաստանի ենթակառույցների, տրանսպորտի և կապի փոխնախարար Իոաննիս Մակրիոտիսը, Կենտրոնական Մակեդոնիայի Նահանգապետի պաշտոնակատար Դիոնիսիս Փսոնիադիսը, փոխնահանգապետ Ապոստոլու Ձիձիկոստան, Սալոնիկի քաղաքապետ Յանիս Բուտարիսը, հայ երիտասարդության ներկայացուցիչ Գրիգոր Մարուքյանը: Բանախոսեց դասախոս Իլիաս Կուսկուվելիսը: Միջոցառմանը ելույթ ունեցավ Սալոնիկի մանկական երգչախումբը: Այնուհետև տեղի ունեցավ քայլարշավ դեպի Անհայտ զինվորի հուշարձանը, որտեղ Հայաստանի դեսպանությունը, համայնքային կազմակերպություններն ու հունական իշխանությունները ծաղկեպսակներ են դրել: Նույն օրը Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառում տեղի ունեցավ նաև Ալեքսանդրապոլիս քաղաքում: Ողջույնի խոսքով հանդես եկան հայ համայնքի ներկայացուցիչները, տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչը, քաղաքապետի ներկայացուցիչը: Բանախոսեց պատմաբան Վլասիս Ախձիդիսը՝ Հայոց ցեղասպանության պատմական և քաղաքական շրջագիծը թեմայով: ՀՀ դեսպանի ուղերձը ներկայացրեց ՀՀ հյուպատոս Մարատ Մելիքյանը: Ձեռնարկից հետո տեղի ունեցավ քայլարշավ դեպի Ալեքսանդրապոլիսի Սուրբ Կարապետ եկեղեցի, որտեղ տեղադրված խաչքարի առջև կատարվեց հոգեհանգստի արարողություն, որից հետո զետեղվեցին ծաղկեպսակներ: Ապրիլի 24-ին և 25-ին նախատեսված են Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ նաև Հունաստանի Քսանթի և Կոմոթինի քաղաքներում: Բոլոր միջոցառումներին ներկա էին Հունաստանի տարբեր պետական կառույցների ներկայացուցիչներ, պատգամավորներ, քաղաքական գործիչներ և հայկական կառույցների անդամներ: Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունները լայնորեն լուսաբանվեցին հունական ԶԼՄ-ներում:
![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |