Աֆղանստան կմեկնի հայ հրահանգիչների նոր հերթափոխը![]() 21 մայիսի 2012 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 21-ին մեկնարկել է ՆԱՏՕ-ի Աֆղանստանում միջազգային կայունության աջակցման ուժերի (ISAF) Հյուսիսային հրամանատարության օպերատիվ հրահանգչական և փոխգործողության խմբի (OMLT) կազմում ծառայող 5 հայ հրահանգիչների հերթափոխի գործընթացը: Հայ հրահանգիչները մայիսի 21-ից մինչև հուլիս ամիսը ԳԴՀ ԶՈՒ ուսումնական կենտրոնում բազմազգ օպերատիվ հրահանգչական և փոխգործողության խմբի անձնակազմի հետ համատեղ կմասնակցեն նախատեղակայման վարժանքի, իսկ հուլիս ամսին կմեկնեն փոխարինելու. հունվարից Աֆղանստանում ծառայություն իրականացնող հրահանգիչներին: Օպերատիվ հրահանգչական և փոխգործողության խմբի առաջադրանքն է պատրաստել Աֆղանստանի ազգային բանակի սպաներին: Այս ծրագիրն իրականացվում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ընդհանուր ռազմավարության շրջանակներում, որի նպատակն է պատրաստել Աֆղանստանի իշխանություններին ՆԱՏՕ-ի ուժերից երկրի անվտանգության ապահովման առաքելության փոխանցմանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |