Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը «երջանիկ կլինի», եթե կարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը «երջանիկ կլինի», եթե կարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը

PanARMENIAN.Net - «ԱՄՆ կառավարության նպատակն է ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծումը: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ շփումներից պարզ է, որ այս հակամարտության լուծումը ԱՄՆ համար առաջնային խնդիրներից է»,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:

Ըստ նրա, ինքը «երջանիկ կլինի, եթե իր կողմից Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պարտականությունները կատարելու ժամանակահատվածում հաջողվի կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը», գրում է AZE.az-ը` հավելելով, որ դեսպանը ջանքեր կներդնի ԵԱՀԿ ՄԽ հովանավարությամբ ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի շրջանակներում խնդիրները լուծելու համար:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---