Արդեն հայտնի են Կոնգոյի վթարված ինքնաթիռում գտնվող հայերի անունները

Արդեն հայտնի են Կոնգոյի վթարված ինքնաթիռում գտնվող հայերի անունները

PanARMENIAN.Net - Եգիպտոսում ՀՀ դեսպանության խնդրանքով Կոնգոյի Հանրապետությունում

ՌԴ դեսպանությունից ստացվել է հետևյալ տեղեկատվությունը.

2012 թ.-ի նոյեմբերի 30-ին՝ ժամը 19:00-ի մոտակայքում, Կոնգոյի Հանրապետության Բրազավիլ մայրաքաղաքի «Մայա-Մայա» օդանանավակայանից 500 մ հեռավորության վրա վթարի է ենթարկվել հայկական «Ռիջ Էյրվեյզ» ընկերության ԻԼ-76 ինքնաթիռը, որն իրականցնում էր տեղական «Աէրոսերվիս» ընկերության բեռների տեղափոխումը, PanARMENIAN.Net ին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Վթարի արդյունքում զոհվել են անձնակազմի բոլոր 7 անդամները, որոնցից 5-ը ՀՀ քաղաքացիներ: Նրանք են՝

Վարազդատ Բալասանյան – Օդանավի հրամանատար, ծն.10.10.1949 թ. Արա Թովմասյան Թադևոս Հովհաննեսյան Անդրանիկ Գևորգյան Ավետյան Էդգար, օպերատոր, ծն. 27.10.1989 թ.

Վթարի պատճառները պարզելու նպատակով Կոնգոյի իշխանությունները քննություն են սկսել:

ԱԳՆ-ը խորը ցավակցություն է հայտնում զոհվածների հարազատների և մերձավորներին:

Հիշեցնենք, որ ЕК-76300 համարի տակ թռչող Իլ-76-ը վթարվել էր նոյեմբերի 30-ի երեկոյան Բրազզավիլի օդանավակայանում վայրէջքի ժամանակ փոթորկալից քամու պայմաններում:Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին ավելի վաղ հայտնել էր Չերչինյանը, ըստ նախնական տվյալների, վթարի պատճառ էր դարձել ամպրոպը, որը վնասել էր ինքնաթիռի թևը: Ինքնաթիռն ընկել էր օդանավակայանի հարևանությամբ գտնվող շինությունների վրա, մասերի էր բաժանվել և բռնկվել: Ըստ փրկարարների, առնվազն 30 մարդ է զոհվել, մոտ 20-ը՝ հոսպիտալացվել:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---