Կրեմլը հաստատում է. Վ.Պուտինի առողջական վիճակը թույլ է տալիս նրան մասնակցել ՀԱՊԿ, ԵվրԱզԷՍ և ԵՏՄ գագաթաժողովներին

Կրեմլը հաստատում է. Վ.Պուտինի առողջական վիճակը թույլ է տալիս նրան մասնակցել ՀԱՊԿ, ԵվրԱզԷՍ և ԵՏՄ գագաթաժողովներին

PanARMENIAN.Net - Կրեմլի մամլո ծառայությունը հաստատում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առողջական վիճակը թույլ է տալիս նրան մասնակցել ՀԱՊԿ, ԵվրԱզԷՍ և ԵՏՄ գագաթաժողովին:

Ըստ Կրեմլի, Մոսկվա կժամանեն Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Բելառուսի նախագահները:

«Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ ՄՄ և ԵՏՄ բարձրագույն մարմնի նիստի շրջանակներում Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն ու Նուրսուլթան Նազարբաևը կքննարկեն երեք պետությունների ինտեգրացիոն փոխգործակցության զարգացումն ու խորացումը, որն ուղղված է 2015թ. նախատեսվող Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը, ինչպես նաև կստորագրեն մի շարք փաստաթղթեր»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Երկկողմ հանդիպումների մասին ոչինչ չի ասվում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---