Ըստ նախնական տվյալների, Ալիժիրում պատանդների թվում Հայաստանի քաղաքացիներ չեն եղել![]() 18 հունվարի 2013 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Ըստ Ալժիրի ԱԳՆ-ից ստացված նախնական տեղեկությունների, երկրի հարավ-արևելքում նավթագազային օբյեկտում պատանդ վերցված օտարերկրացիների թվում Հայաստանի քաղաքացի չի եղել: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտնել Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: Չորեքշաբթի առավոտյան «Ալ Քայիդայի» հետ կապ ունեցող մի քանի տասնյակ գրոհայիններ հարձակվել են նավթային ոլոտի աշխատակիցների բնակելի համալիրի վրա Ալժիրի հարավ-արևելքում: Ահաբեկիչները պատանդ են վերցրել 40 օտարերկրացիների ու տեղաբնակների: Հինգշաբթի օրը Ալժիրի բանակն ավարտեց գրավված օբյեկտի ազատագրման գործողությունը: Հակաահաբեկչական գործողության զոհ դարձան 30 պատանդներ, այդ թվում 7 օտարերկրացի քաղաքացիներ: Ավելի վաղ Ալժիրի հեռուստատեսությունը հայտնել էր, որ գործողության արդյունքում զոհվել է 4 օտարերկրացի՝ Բրիտանիայի երկու քաղաքացի և երկու ֆիլիպինցի: Ըստ նոր տվյալների, զոհերի թվում են նաև երկու ճապոնացի և ֆրանսիացի: Ըստ նույն աղբոյւրի, Ալժիրի ուժային կառույցները ոչնչացրել են առնվազն 11 գրոհայինների, որոնց թվում կան եգիպտացի, թունիսցիներ, լիբիացիներ, Մալիի և Ֆրանսիայի քաղաքացիներ: Ալժիրի ներքին գործերի նախարար Դահու ուլդ Կաբլիան հայտարարել է, որ ահաբեկչական խմբավորումը երկիր է ներթափանցել Լիբիայից: Ավելի վաղ իրենք գրոհայինները հայտարարել էին, որ «Ալ Քայիդայի» անդամներ են ու եկել են Մալիի հյուսիսից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |