Դևիդ Ֆիլիպս. Թուրքիայի իշխանությունների բարոյական հեղինակությունը նվազում է27 մարտի 2013 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան ու Հայաստանը բաց թողեցին հարաբերությունները կարգավորելու հնարավորությունը, երբ Թուրքիան հրաժարվեց վավերացնել 2009թ. հոկտեմբերի 10-ին ստորագրված Արձանագրությունները: Այսօր հայերը կենտրոնացել են 2015թ. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման վրա: Այս մասին գրում է Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի տնօրեն Դևիդ Ֆիլիպսը HuffingtonPost-ում: Նա հիշեցնում է, որ շուրջ 1 մլն հայ է սպանվել Օսմանյան կայսրությունում 1915-23թթ., սակայն Թուրքիան վիճարկում է այդ փաստը: Ամերիկացի փորձագետը գտնում է, որ Հայաստանը կարող էր էլեկտրաէներգիա վաճառել Թուրքիային իր տնտեսության աճն ապահովելով և օգտագործել օպտիկամանրաթելային մալուխը Ինտերնետի աճող պահանջը բավարարելու համար: «Նորմալ երթևեկությունն ու առևտուրը կարող էին խթանել զբոսաշրջության զարգացումը: Վան-Երևան չվերթը կամրապնդի առևտրային կապերը: Իսկ Անիի կամուրջն Ախուրյանի վրայով պետք է վերականգնվի՝ խորհրդանշելով կապը հայկական քաղաքակրթության ու Անատոլիայի միջև: Շփումները հայ և թուրք պաշտոնյաների միջև բացակայում են: Պատմությունը արտագրելու փոխարեն Թուրքիայի վարչապետ Էրդողանը կարող է պատմության օգնությամբ բացել սահմանն ու կարգավորել առևտրային հարաբերությունները ու զբոսաշրջությունը, որպես քայլ դեպի դիվանագիտական հարաբերություններ: Նա կարող է Թուրքիայի խորհրդարանին ներկայացնել իր դրական վերաբերմունքն Արձանագրությունների նկատմամբ: Թուրքիայի իշխանությունների բարոյական հեղինակությունը նվազում է: Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Էրդողանը պետք է ներողություն խնդրի Օսմանյան կայսրությունում հայերի հետ կատարվածի համար: Հաշտեցումը Հայաստանի հետ կնպաստի Թուրքիայի դերի ամրապնդմանը որպես տարածաշրջանային տերության»,-ասել է Ֆիլիպսը: Դևիդ Ֆիլիպսը եղել է Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի (TARC) ստեղծման նախաձեռնողը, որն այդպես էլ համաձայնության չեկավ ու գործեց 2001-2004թթ.: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |