Հայաստանը զարգացնում է համագործակցությունն Էստոնիայի հետ պաշտպանական ոլորտում

Հայաստանը զարգացնում է համագործակցությունն Էստոնիայի հետ պաշտպանական ոլորտում

PanARMENIAN.Net - Մայիսի 22-ին Էստոնիայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հանդիպեց Էստոնիայի պաշտպանության նախարար Ուրմաս Ռեյնսալուի հետ:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը, գոհունակություն հայտնելով Հայաստանի և Էստոնիայի միջև միջպետական հարաբերությունների խորացման կապակցությամբ, կարևորեցին երկկողմ ջանքերի գործադրումը պաշտպանական ոլորտում երկարատև և փոխշահավետ համագործակցության զարգացման համար: Էստոնիայի պաշտպանության նախարարը և դեսպան Այվազյանը պայմանավորվածություն ձեռք բերեցին առաջիկայում աշխատանքներ տանել բարձր մակարդակի փոխայցելությունների ժամանակացույցի, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության ոլորտներում համատեղ քայլերի հստակեցման ուղղությամբ:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին արտաքին և տարածաշրջանային օրակարգի, ինչպես նաև միջազգային անվտանգության հարցերի շուրջ: Նախարար Ռեյնսալուի խնդրանքով դեսպան Այվազյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---