Բակո Սահակյան. Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացումը Արցախի քաղաքականության կարևոր ուղղություններից է![]() 27 մայիսի 2013 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 27-ին ընդունել է Արցախ ժամանած Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի մի խումբ պատգամավորների: Նախագահ Սահակյանը Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացումը որակել է որպես Արցախի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը՝ հատուկ ընդգծելով երկու երկրների խորհրդարանների միջև ամուր կապերի պահպանման ու ընդլայնման անհրաժեշտությունը: Այս համատեքստում նախագահը կարևորել է Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի ստեղծումը՝ հավելելով, որ մեծ սպասելիքներ ունի նրա աշխատանքներից: Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև Արցախի ներքին ու արտաքին կյանքին, տարածաշրջանային քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերվող մի շարք հարցեր: ԼՂՀ նախագահի գրասենյակի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |