Հայկ Թորոյանի «Ժողովրդի հոգեվարքը» գիրքը թարգմանվել է ֆրանսերեն

Հայկ Թորոյանի «Ժողովրդի հոգեվարքը» գիրքը թարգմանվել է ֆրանսերեն

PanARMENIAN.Net - Ֆրանսիայում լույս է տեսել Հայկ Թորոյանի «Ժողովրդի հոգեվարքը» գիրքը, որը նա գրել է 1917 թվականին Հայոց ցեղասպանությունից հետո: Ինչպես գրում է Nouvelles d'Arménie-ին, Հայկ Թորոյանը Ցեղասպանության ականատես է, աշխատել է որպես թարգմանիչ գերմանական դեսպանատանը Առաջին համաշխարհայինի տարիներին: Գիրքը հիմնված է Զաբել Եսայանի պատմվածքի վրա, իսկ ֆրանսերեն այն թարգմանել է Մարկ Նիշանյանը:

Le Monde-ը գրում է, որ ներկայում, թեև Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչվեց Ֆրանսիայում 2001 թվականին, օրենքը դեռ չի պատժում այն ժխտելու համար, չնայած 2001թ. օրինագծին; «Արդյո՞ք պատճառն այն է, որ բավարար չեն ապացույցները: Ամենևին ոչ: «Ժողովրդի հոգեվարքը» գրքի հրատարակությունը բացառիկ ևս մեկ պատճառով. այս պատմությունը, որը հայտնվել է հայկական թերթում դեռ 1917 թվականին, ոչ այլ ինչ է, քան Ցեղասպանությունը վերապրածի առաջին ծավալուն վկայություն և երբեք չի թարգմանվել»,-գրում է թերթը:

Թերթը նաև մեջբերում է Ժորժ Ժորեսի խոսքերը. «Մարդկությունը չի կարող ապրել, նկուղում ունենալով սպանված մարդու դիակ»: Ժորեսը դա ասել է դեռ 1897 թվականին, 1,5 հայերի ոչնչացումից 18 տարի առաջ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---