Մոնսերատ Կաբալիեն` Արցախում. Առաջարկում եմ Ձեզ իմ ձեռքն ու սիրտը 6 հունիսի 2013 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 9-ին Երևանում տեղի կունենա աշխարհահռչակ սոպրանո, օպերային արվեստի ամենահայտնի երգչուհիներից մեկի` Մոնսերատ Կաբալիեի համերգը: Նրա հետ հանդես կգան նրա դուստրը՝ ճանաչված սոպրանո Մոնսերատ Մարտին, մեցցո սոպրանո Ագոստինա Սմիմերոն, բարիտոն Դավիթ Բաբայանցը: Աշխարհահռչակ երգչուհին հանդես կգա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) հետ, որի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է Էդուարդ Թոփչյանը: Նվագախմբի ելույթը կղեկավարի նաև Մոնսերատ Կաբալիեի և մյուս երգչուհիների հետ Հայաստան ժամանած հայտնի դիրիժոր Ռամոն Տեբարը: Հունիսի 3-ին երգչուհին իր դստեր և ստեղծագործական խմբի հետ այցելեց Արցախ: Հունիսի 4-ին աշխարհահռչակ երգչուհուն ընդունեց Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը: Արցախի նախագահը կարևորել է Մոնսերատ Կաբալիեի այցն Արցախ: Հանդիպմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք: «Սա ոչ միայն քրիստոնեության կղզի է, այլև քրիստոնեության պատմության արմատը։ Ես ոտքից գլուխ քրիստոնյա եմ»,- նշել է Մոնսերատ Կաբալիեն` ավելացնելով, որ այցելելու է Արցախի եկեղեցիները: «Ես այստեղ՝ Ստեփանակերտում եմ որպես երգչուհի։ Սակայն որպես մարդկային էակ՝ ես ներկայացնում եմ Միացյալ Ազգերի Կազմակերպությունը... Առաջարկում եմ ձեզ իմ ձեռքն ու սիրտը»,- ավելացրել է երգչուհին: Հիշեցնենք, որ աշխարհահռչակ սոպրանոն 1974թ. ճանաչվել է Միացյալ ազգերի կազմակերպության պատվավոր դեսպան և 1991 թվականին` Խաղաղության դեսպան (1991): Նա նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան է (1994): Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել |