Արամ Համբարյան. Ընտրություններն Ադրբեջանում համաշխարհային մասշտաբի բեմադրություն էին11 հոկտեմբերի 2013 - 11:55 AMT PanARMENIAN.Net - «ԱՄՆ Պետդեպարտամենտն արդեն տվել է իր գնահատականը Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններին»,-հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Ըստ նրա, Ադրբեջանում կայացած ընտրությունները չի կարելի ընտրություններ համարել բառիս բուն իմաստով, դրանք ավելի շուտ բեմականացված ներկայացում են հիշեցնում համաշխարհային հանրության համար: «Ցավոք, աշխարհը վաղուց որոշել է չմիջամտել, տեսնելով, որ Ալիևի կլանը ողջ երկիրը ձեռքի տակ է պահում և սկսվել է դա նախորդ դարի երկրորդ կիսամյակում: Ադրբեջանի քաղաքացիները, ինչպես նաև հարևան Հայաստանն ու Արցախը առավել լավագույնին են արժանի, քան նավթային տիրապետությունն է, որը շռայլում է ազգային հարստությունը, չարաշահում է սեփական քաղաքացիների վստահությունը և մշտապես պատերազմի վերսկսման սպառնալիք է ստեղծում տարածաշրջանում»,-ասել է Համբարյանը: Նախագահական ընտրություններն Ադրբեջանում չեն համապատասխանել միջազգային չափանիշներին, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը ներկայացրել է հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների նախնական գնահատականը: Ինչպես հայտնում է SalamNews-ը, այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Տանա դե Զուլուետան: «Մեր առաքելությունն Ադրբեջանում մեկնարկել է օգոստոսի 28-ին: Սեպտեմբերի 11-ին երկիր են ժամանել 30 երկարաժամկետ դիտորդներ: Մենք արդեն երկու միջանկյալ զեկույց ենք հրապարակել»,-ասել է նա: Ըստ նրա, դիտորդները տեղեկություններ են ստացել միջամտությունների և լրագրողների վրա հարձակումների մասին: «Հետևելով ընտրական գործընթացին 6 շաբաթ շարունակ, մենք եկանք այն եզրակացության, որ ընտրությունները չէին համապատասխանում ԵԱՀԿ պահանջներին ու խորհուրդներին: Մեզ հայտնի է դարձել, որ կարծիքն ազատ արտահայտելու ու հավաքների ազատության սահմանափակումները բացասաբար են անդրադարձել ընտրությունների գործընթացի վրա»,-ասել է նա: Ադրբեջանի նախագահի ընտրություններին որպես կարճաժամկետ դիտորդ մասնակցել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 300 դիտորդ: Առաքելության ամփոփիչ զեկույցը կհրապարակվի երկու ամսից: Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևն ընտրություններում հավաքել է ձայների գրեթե 85 տոկոսը՝ երրորդ անգամ ստանձնելով նախագահի պաշտոնը: Նրա մերձավոր մրցակից, ընդդիմադիր Ջամիլ Հասանլին հավաքել է ձայների 8 տոկոսը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |