ԵԱՀԿ նախագահ. Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունները խաղաղության երաշխիք են20 նոյեմբերի 2013 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ու Ադրբեջանի միջև բարձր մակարդակի երկխոսությունըկնպաստի վստահության ու փոխըմբռնման հաստատմանն ու դրական խթան կդառնա ղարաբաղյան կարգավորման բանակցությունների համար, ասվում է ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարայի հայտարարությունում: «Գտնում ենք, որ նման բանակցությունները խաղաղության, կայունության ու տարածաշրջանային գործակցության նոր հնարավորությունների երաշխիք են»,- ասել է նա: Հայտարարությունում ասվում է նաև, որ Ուկրաինայի նախագահությունը ԵԱՀԿ-ում պատրաստ է աջակցել Ադրբեջանի ու Հայաստանի կանոնավոր երկխոսություն հաստատելու ջանքերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջին հանդիպումն ուառանձնազրույցըվերջին երկում տարում: Ավելի ուշ նախագահներին միացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը, Ջեյմս Ուորլիքն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը: Հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ նշել են, որ առանձնազրույցի և դրան հաջորդած համանախագահների ու նախարարների մասնակցությամբ աշխատանքային հանդիպմանը նախագահները քննարկել են հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա ամիսներին: Photo: OSCE Հղումներ թեմայով. Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |