Լասլո Կեմենի. Երկխոսությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության վերականգնման գրավականն է![]() 20 նոյեմբերի 2013 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը երկամյա ընդմիջումից հետո կրկին հանդիպեցին Վիեննայում: Այդ իրադարձությունը միայն ուրախացնել կարող է, քանի որ այժմյան պայթյունավտանգ պայմաններում բարձր մակարդակի երկխոսությունն Ադրբեջանի ու Հայաստանի միջև նպաստում է վստահության ամրապնդմանն ու փոխըմբռնմանը և դրական խթան է հանդիսանում ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցային գործընթացի համար: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել քաղաքագիտության պրոֆեսոր Լասլո Կեմենին Բուդապեշտից: «Ես վստահ եմ, որ այդպիսի բանակցությունները խաղաղության, կայունության վերականգնման ու տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորությունների բացահայտման գրավականն են: Շատ բան դեռ հայտնի չէ այդ կարևոր հանդիպման արդյունքների մասին, բայց այն փաստը, որ երկու երկրների նախագահները պայմանավորվել են նորից հանդիպել, դրական խթան է հաղորդում այդ գործի վերաբերյալ որոշումներին»,-ասել է նա: Նոյեմբերի 19-ին Վիեննայում տեղի ունեցավ վերջին երկու տարում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջին հանդիպումը, առանձնազրույցը: Ավելի ուշ նախագահներին միացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը և Ջեյմս Ուորլիքը ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը: Հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ նշեցին, որ առանձնազրույցի և դրան հաջորդած համանախագահների ու նախարարների մասնակցությամբ աշխատանքային հանդիպման ժամանակ նախագահները քննարկել են հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Նախագահները պայմանավորվել են հանդիպել առաջիկա ամիսներին: Որպես հաջորդ քայլ համանախագահները կազմակերպում են նախարարների աշխատանքային հանդիպումներ ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակում, որը տեղի կունենա դեկտեմբերի 5-6-ը Կիևում: Համանախագահները մտադիր են տարածաշրջան այցելել մինչև տարեվերջ: ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |