Նավթի գինը շարունակում է նվազել. Էժանացումը 1 դոլարով զրկում է Ռուսաստանին 2 մլրդ դոլարից16 հոկտեմբերի 2014 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինն այսօր նվազել է մինչև 83,92 դոլար 1 բարելի դիմաց (-1,3%), ամերիկյան WTI-ը՝ մինչև 80,88 դոլար (-1,2%): Ինչպես գրում է «Վեդոմոստին», դեռ հունիսին Brent տեսակի նավթի գինը հասնում էր 115 դոլարի 1 բարելի դիմաց, նավթը սակարկվում էր 100-115 դոլարի սահմանում վերջին երկու տարիներին: Չնայած առաջարկի աճին ու համաշխարհային տնտեսության աճի ցածր տեմպերին, ինչը նվազեցնում էր պահանջարկը, մինչև վերջերս նավթի գները չեն նվազել, մասնավորապես այն պատճառով, որ ռազմական ու քաղաքացիական բախումները տարբեր երկրներում խափանումներ են առաջացրել առաքումներում կամ մտավախության առիթ են դարձել թրեյդերների համար, որ նման խափանումներ կարող են լինել: WTI նավթը Նյու Յորքում ավելի է էժանացել, 4,6% (-$3,9) մինչև 81,84 դոլար մեկ բարելի դիմաց: Սա առավեագույն անկումն է վերջին երկու տարում, այժմ գինը 2012 թ. հունիսի 28-ի մակարդակում է: Նավթի գնանկումը ձեռնատու է արաբական երկրներին՝ նվազում է ԱՄՆ այլընտրանքային թերթաքարային նավթի շահութաբերությունը, պատժամիջոցներից նոր ձերբազատվող Իրանը քիչ հասույթ է ստանում: Բայց անկումը վնասում է նաև Ռուսաստանին, Վենեսուելային, Իրանին ու մյուս երկրներին: Ռազմավարական ծրագրման դեպարտամենտի ղեկավար Դմիտրի Օրեշկինը հայտարարել է, որ մեկ բարելի գնի նվազումը 1 դոլարով զրկում է Ռուսաստանին մոտ 2 մլրդ դոլարից, գրում է Bloomberg-ը: Եվրոպան, հակառակը, շահում է գնանկումից: Ըստ Reuters-ի, եթե ցածր գները պահպանվեն, ԵՄ-ն արդեն այս տարի 25 մլրդ դոլար կտնտեսի, ներմուծումը նվազել է մինչև 475 մլրդ: Եթե նավթի գինը շարունակի մնալ մեկ բարելի համար 90 դոլարից ցածր նիշի վրա նաև 2015-ին, նավթի ներկրումը ԵՄ կնվազի մինչև 425 մլրդ դոլար: Դա 80 մլրդ պակաս է Եվրոպայում նավթի ներկրումից 2013-ին: Photo: 24Daily.net Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |