ՌԴ-ն երկաթուղի կկառուցի Իրանից դեպի Ադրբեջան. Հուշագիրը կստորագրվի 2015-ին17 նոյեմբերի 2014 - 14:43 AMT PanARMENIAN.Net - «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը մտադիր է Իրանից դեպի Ադրբեջան և հետո դեպի Ռուսաստան երկաթուղի կառուցել ու էլեկտրաֆիկացնել: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՌԴ Պետդումայի տրանսպորտի կոմիտեի նախագահ Եվգենի Մոսկվիչևը: «Վերջին 3-5 տարիներին երկկողմ հարաբերությունների լիակատար ըմբռնում կա և պատրաստ են երկաթուղու, ավիացիայի և ծովային հաղորդակցության վերաբերյալ հուշագրերը, կարծում եմ, որ 2015-ի հուլիսի սկզբին դրանք կստորագրվեն»,-ասել է Մոսկվիչևը: Անդրադառնալով Իրանի ու Ռուսաստանի միջև բեռնափոխադրումներին՝ Մոսկվիչևը նշել է, որ 2013-ին ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալը երկրների միջև կազմել է 39 տոկոս: Հիմնականում այդ ուղղությամբ են մասնագիտանում ռուսաստանցի փոխադրողները Դաղստանից, որտեղ վերջին 2-3 տարում այդ ոլորտում գրեթե 3 հազար աշխատատեղ է ստեղծվել: Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ ՌԵՈւ պայմանագրերի փաթեթն Իրանի հետ այդ երկրում երկաթուղիների կառուցման ու էլեկտրաֆիկացման վերաբերյալ կարող է հասնել 8,4 մլրդ եվրոյի: Իրանում լայնածավալ նախագիծ կա, որի շրջանակում իրանական Կազվին և Ռեշտ քաղաքները պետք է միանան երկաթուղով, որը կշարունակվի դեպի հյուսիս՝ մինչև Իրանի սահմանամերձ Աստարա ավանը, որը նախատեսվում է միացնել նույն անունը կրող ադրբեջանական քաղաքի հետ սահմանի այն կողմում: Ադրբեջանի տարածքով Իրանի ու Ռուսաստանի երկաթուղիների փաստացի միացումը ապահովող հատվածի կառուցման մասին որոշումը կայացվել է դեռ 2005 թվականին, սակայն շինարարությունն անընդհատ ձգձգվում է: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |