$1-ը ՀՀ որոշ բանկերը սկսել են վաճառել 470 դրամով

$1-ը ՀՀ որոշ բանկերը սկսել են վաճառել 470 դրամով

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դոլարի վաճառքի առավելագույն գինն այսօր՝ դեկտեմբերի 12-ին, հասել է 470 դրամի, իսկ նվազագույնը՝ 467 դրամ է: Տեղեկությունը հրապարակված է արժույթի փոխարժեքներն ամեն օր ներկայացնող Rate.am-ում: Հայկական բանկերում դոլարի առքի գործարքն առավելագույնը կատարվում է 463.50 դրամով, իսկ նվազագույնը՝ 459 դրամով:

Ռուբլու փոխարժեքի վաճառքի առավելագույն գինը 9.10 դրամ է, նվազագույնը՝ 8.45: Առքի առավելագույն գինը կազմում է 8.20 դրամ, նվազագույնը՝ 7.88:

ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 11-ին 6 մլն դոլարի վաճառք է իրականացրել՝ 464.07 դրամ 1 դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 463.50 դրամ՝ 1 դոլարի դիմաց:

Դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը վերջին շրջանում դրամի փոխարժեքի արժեզրկումը կապել էր համաշխարհային, տարածաշրջանային և ներքին զարգացումների հետ: Նա նշել էր, որ ԱՄՆ տնտեսության զարգացումների ներքո զարգացող և զարգացած երկրներում արժույթի արժեզրկում է գրանցվել:

Ըստ ԿԲ նախագահի, ԱՊՀ երկրների վրա այս ամենի ազդեցությունը բազմապատկվել է տարածաշրջանային աշխարհաքաղաքական խնդիրներով և նավթի գների անկմամբ, արտաքին ճնշումներից անմասն չի մնացել նաև Հայաստանը: Դրանք, ըստ Ջավադյանի, նպաստել է ՀՀ-ում տնտեսավարող սյուբեկտների այն վարքագծին, որ ազատ դրամական և վարկային միջոցները սկսել են վերածել արտարժույթի` դրա հետևանքով դրամով լրացուցիչ օգուտներ ստանալու ակնկալիքով:ԿԲ նախագահը միաժամանակ նշել էր, որ նման վիճակը չի կարող երկար տևել, քանի որ Հայաստանում վարվող մակրոտնտեսական քաղաքականությունը խելամիտ է և, հատկապես` գնաճի, պետբյուջեի պակասուրդի, արտաքին պահուստների, արտաքին պարտքի և բանկային համակարգի ցուցանիշները գտնվում են կայուն և վերահսկելի մակարդակներում:

Նոյեմբերի 24–ին Հայաստանում դոլարի փոխարժեքը, նոյեմբերի 21–ի ցուցանիշի համեմատ, բարձրացավ 16,6 կետով և 1 դոլարի դիմաց կազմեց 435 դրամ` թարմացնելով 8 տարվա առավելագույն ցուցանիշը: Միաժամանակ արդեն դեկտեմբերի 2–ի դոլարի փոխարժեքն ավելացավ 7,07 կետով և կազմեց 442,33 դրամ, և դեկտեմբերի 6-ին հասել է 447,86 դրամի: ԿԲ–ի հայտարարության համաձայն` Հայաստանում արտարժույթի փոխարժեքի կայունացումը թելադրված է ազգային արտահանման մրցունակության բարձրացմամբ և արժութային պահուստների պահպանման անհրաժեշտությամբ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---