ՀՀ-ն կարող է առանց վիզայի ռեժիմ ունենալ ԵՄ հետ. Լատվիայի ԱԳ նախարարը խոչընդոտ չի տեսնում

ՀՀ-ն կարող է առանց վիզայի ռեժիմ ունենալ ԵՄ հետ. Լատվիայի ԱԳ նախարարը խոչընդոտ չի տեսնում

PanARMENIAN.Net - Մենք ուղիներ կփնտրենք, որպեսզի որպես ԵՏՄ անդամ Հայաստանի պարտավորությունները չհակասեն Եվրամիության հետ հարաբերությունների զարգացմանը որոշ ոլորտներում: Այդ մասին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Լատվիայի ԱԳՆ ղեկավար Էդգարս Ռինկևիչսը` պատասխանելով այն հարցին, թե որ փուլում են գտնվում Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի պատրաստման աշխատանքները:

«Այս հարցը մենք քննարկել ենք ԵՄ-Հայաստան խորհրդին դեռ հունվարին. Մենք պատրաստ ենք բանակցություններ սկսել Երևանի հետ նոր պայմանագրի շուրջ, որը հիմնված կլինի այն մշակումների վրա, որոնք արդեն կային Հայաստանի հետ 2013-ից, այսինքն ասոցացման մասին համաձայնագրից: Սակայն սկզբունքային տարբերությունն այն է, որ այժմ Հայաստանը ԵՏՄ անդամ է: Եվ մենք ուղիներ կորոնենք, որպեսզի որպես ԵՏՄ անդամ Հայաստանի պարտավորությունները չհակասեն հարաբերությունների զարգացմանը ԵՄ հետ որոշ ոլորտներում»,-ասել է նախարարը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք չկան մտավախություններ, որ Վրաստանի հետ վիզային ռեժիմի վերացման դեպքում դա նախադեպ կստեղծի կովկասյան տարածաշրջանի նաև այլ երկրների համար, կամ դժգոհություն կառաջացնի Թուրքիայում, Ռինկևիչսն ասել է. «Մենք մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման հնարավորություն ենք տալիս մեր բոլոր գործընկերներին: Բացի այդ, մենք որոշակի առաջընթաց ունենք Հայաստանի և Ադրբեջանի պարագայում: Մենք խոսում ենք պարզեցման, ոչ թե ազատականացման մասին, նաև Բելառուսի հետ, թեև իրավաբանական տեքստերը դեռ պատրաստ չեն: Եթե Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանան և բոլոր չափանիշները պահպանվեն, ապա ես հիմք չեմ տեսնում նրանց նման հնարավորությունից զրկելու համար: Չէ որ մենք առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ սահմանեցինք Մոլդովայի հետ»:

Եվրահանձնաժողովը հավանություն է տվել գործակցության ընդլայնմանը Հայաստանի և Բելառուսի հետ, մայիսի 19-ին հայտարարել է բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյան:

«Մենք պետք է պատրաստ լինենք տարբեր իրավիճակների տարբեր գործընկերների հետ հարաբերություններում: «Արևելյան գործընկերության» ծրագրով մեր երկու գործընկերները` Հայաստանն ու Բելառուսը, որոշել են անդամակցել ԵՏՄ-ին, այսպիսով մենք պետք է ուսումնասիրենք և որոշենք, թե հիմա ինչպես պետք է խորացնենք մեր հարաբերությունները նրանց հետ»,-ասել է նա լրագրողներին:

Ավելի վաղ Լատվիայի արտգործնախարարության «Արևելյան գործընկերություն» ծրագրի հարցերով դեսպան Յուրիս Պոյկանսը հայտարարեց, որ «իրենք կուզենային ավելի շատ պաշտոնական կապեր ունենալ մասնավորապես Հայաստանի, Ադրբեջանի ու Բելառուսի հետ»:

«Եվրոպական միության դաշնակիցների հետ մենք փորձում ենք այս պետություններից ամեն մեկի նկատմամբ անհատական մոտեցում մշակել: Եկեք քննարկենք օրինակ Հայաստանի դեպքը: Ռիգայի գագաթաժողովի շրջանակներում մենք կարող ենք հայտարարել ԵՄ-ի և Հայաստանի միջև նոր համաձայնագրի վերաբերյալ բանակցային գործընթացի մեկնարկի մասին: Թեև դա Ասոցացման համաձայնագիր չէ, այնուհանդերձ՝ այն բխում է Հայաստանի շահերից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---