Հռոմի պապը Սուրբ Պետրոսի տաճարից քար է նվիրել Գյումրիի Սրբոց Նահատակաց եկեղեցուն

Հռոմի պապը Սուրբ Պետրոսի տաճարից քար է նվիրել Գյումրիի Սրբոց Նահատակաց եկեղեցուն

PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանսիսկոսը Գյումրիի Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ հայ կաթողիկէ տաճարին նվիրել է խորհրդանշական մի քար՝ վերցված Հռոմի Սբ. Պետրոսի Մայր Տաճարի պատից՝ ի նշան միության և հաղորդության:

Ինչպես հայտնում է Հայ կաթողիկե եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի առաջնորդարանը, քարը Պապի անունից ուղարկել է Վատիկանի Սբ. Պետրոսի Պապական աթոռանիստ տաճարի լուսարարապետ Կարդինալ Անջելո Քոմաստրին՝ հատուկ նամակի հետ միասին:

2015թ. դեկտեմբերի 8-ով թվագրված այդ նամակում կարդինալ Քոմաստրին գրում է, որ Պապի նվիրած մեջ 2000 թվականին՝ Նորին Սրբություն Սբ. Հովհաննես Պողոս Բ Պապի կողմից: Քարը Սբ. Պետրոսի տաճարից վերցվեց Ողորմության հոբելյանական տարվա բացման առթիվ՝ 2015թ. դեկտեմբերի 8-ին Անարատ Հղության տոնին:

Նշվում է նաև, որ այս քարը նվիրվում է «որպես նշան սերտ հաղորդության Սրբազան Քահանայապետի հետ, որը հաջորդն է Պետրոս առաքյալի և որպես մասնակցություն հոգևոր շնորհների հոբելյանական տարվա»:

Գյումրիի Սրբոց Նահատակաց եկեղեցին օծվել է 2014 թվականի սեպտեմբերի 24-ին: Գյումրիում Հայ կաթողիկե աթոռոնիստ եկեղեցի կառուցելու նպատակ է ունեցել և առաջին քայլերն իրականացրել է Հայ կաթողիկե եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի թեմի առաջին առաջնորդ Գ.Տ. Ներսես արքեպիսկոպոս Տեր-Ներսիսյանը: Նախապատրաստական գործողությունները շարունակել է երկրորդ առաջնորդ Գ.Տ. Նշան արքեպիսկոպոս Կարաքեհեէյան: Շինարարական աշխատանքները սկսվել են Առաքելական պատվիրակ նշանակված, Հ. Վահան ծ.վրդ. Օհանյանի օրոք 2010-ից՝ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ, ՀՀ կառավարության աջակցությամբ:

Գյումրիի Սրբոց Նահատակաց եկեղեցին օծվել է 2014 թվականի սեպտեմբերի 24-ին: Եկեղեցու շինարարական աշխատանքները շարունակել և ավարտին է հասցրել 2011-ից թեմի առաջնորդի պաշտոնը ստանձնած Գ.Տ. Ռաֆաել արքեպիսկոպոս Մինասյանը, ում որոշմամբ էլ՝ որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ, ի նշան նահատակների անմար հիշատակի, եկեղեցին կրում է Սրբոց նահատակաց անվանումը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---