Թբիլիսիում քննարկվելու է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

Թբիլիսիում քննարկվելու է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

PanARMENIAN.Net - Վրաստանի մայրաքաղաքում քննարկվելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում մարտի 8-ին գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Հենց նոր ժամանեցի Թբիլիսի և սպասում եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով քննարկմանը»,- գրել է Ուրլիքը:

Մարտի 8-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ զորամասերը ժամանակին հավաստանշել են հակառակորդի հետռախուզադիվերսիոն խմբի առաջխաղացումը և հետ շպրտել վերջիններիս իրենց ելման դիրքերը: Տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել:

ՊԲ համապատասխան ծառայությունների տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ:

Կարդացեք նաև՝ Ուորլիք. Հուսով ենք՝ կողմերը հավատարիմ կմնան բանակցություններով հիմնախնդրի լուծմանը

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---