Ֆրեզնոյի համալսարանում Ցեղասպանության մասին ֆիլմ կցուցադրվի և դասախոսություն կընթերցվի![]() 28 մարտի 2016 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Ֆրեզնոյի պետական համալսարանի հայագիտության ծրագիրը երկու միջոցառում է նախապատրաստել հայկական ինքնության, ներգաղթի և կուտակած փորձի մասին, հայտնում է Fresno Bee-ն: Մարտի 30-ին Ֆրեզնոյի համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր Ռոբերտ Էրվայնը հանդես կգա «Հայերի համար ամենակարևորի մասին» զեկույցով` համալսարանի բիզնես-կենտրոնի էլիս Պետերսի անվան դահլիճում: Պրոֆեսորը կպատմի այն «տեկտոնական տեղաշարժի մասին, որ տեղի ունեցավ ցեղասպանությունը վերապրած հայերի մտքում և հոգում» և նոր տարածքներում հայերի միասնության և արժեքների պահպանման ուղիների մասին: Ապրիլի 1-ին համալսարանում կցուցադրվի ռեժիսոր Ելենա Արշակյանի «Մեր գյուղը» ֆիլմը, որը պատմում է Հայաստանի 3 գյուղաբնակ ընտանիքի կյանքի մասին: Ինքը ռեժիսորը ներկա կլինի ցուցադրությանը, կմասնակցի նաև ֆիլմի քննարկմանը: Ֆիլմը ցուցադրվելու է Կրթական կենտրոնի Լեոն և Փիթ Փեթերսնների անվան դահլիճում: Ֆրեզնոյի հայ համայնքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարլելիցին նվիրված միջոցառումների համակարգող կոմիտե (AGCC) էր ստեղծել, որի կազմում միավորվել էին տարբեր կրոնական, կրթական, սոցիալական ու քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ: AGCC-ի ջանքերով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան տեղադրվեց Ֆրեզնոյի համալսարանի ուսանողական ավանում: Հուշարձանի հեղինակն է ճարտարապետ Փոլ Հալաջյանը, այն կառուցվել է Երևանում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նմանությամբ: Ինն ուղղահայաց սալաքարերը խորհրդանշում են պատմական Հայաստանի վեց վիլայեթը, Կիլիկիան, սփյուռքն ու Հայաստանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |