Նովրուզին ՀՀ այցելած իրանցիների թիվը մոտ 8.000-ով աճել է՝ 2015-ի համեմատ

Նովրուզին ՀՀ այցելած իրանցիների թիվը մոտ 8.000-ով աճել է՝  2015-ի համեմատ

PanARMENIAN.Net - Նովրուզի առթիվ մեկ շաբաթվա ընթացքում 25.000 իրանցի է այցելել Հայաստան: Այս մասին տեղեկացրել է Արևելյան Ատրպատական նահանգի տրանսպորտի և անցակետերի հարցերի կազմակերպության տնօրեն Դարյուշ Բաղեր Ջավանը:

Իրանցի պաշտոնյայի տեղեկացմամբ՝ մարտի 19-26-ն ընկած ժամանակահատվածում հայ-իրանական սահմանի Նորդուզ անցակետը հատել է 25.000 իրանցի, «ԻՌՆԱ»-ին հղումով գրում է Panorama.am-ը:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Իրանից Հայաստան է մուտք գործել 16.500 քաղաքացի:

2015-ին Հայաստատ է այցելել 1 մլն 192 հազար զբոսաշրջիկ, 2014-ին այդ թիվը եղել է 1 մլն 203 հազար: Թեև նվազել է ՌԴ-ից զբոսաշրջիկների թիվը, աճ կա ԱՄՆ-ից՝ 40%, Իրանից՝ 24%:

Կարդացեք նաև՝ Հայաստան այցելությունների ամրագրումը ռուս զբոսաշրջիկների կողմից աճել է 20-50%-ով

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---