Իրանական սահմանամերձ համայնքը հրետակոծվել է ղարաբաղա-ադրբեջանական մարտերի ընթացքում 3 ապրիլի 2016 - 20:04 AMT PanARMENIAN.Net - Իրանական Արևելյան Ատրպատական նահանգի Խոդաֆարին շրջանի գյուղերից մեկի տարածքում ղարաբաղյան հակամարտության գոտում ծավալված մարտերի ժամանակ արկեր են ընկել: Ինչպես գրում է Farsnews լրատվականը՝ հղում անելով նահանգապետի տեղակալին, ընդամենը իրանական տարածքում ընկել է երեք արկ: Նա նշել է նաև, որ իրանցի սահմանապահները կապնվել են ադրբեջանական ու հայկական կողմերի հետ, ու երկուսից էլ հավաստիացում ստացել, որ նման միջադեպեր չեն կրկնվի: Իրանական Խոդաֆարինը սահմանակից է ԼՂՀ Հադրութի շրջանին, գտնվում է ՊԲ ու ադրբեջանական զինուժի շփման գծից բավականաչափ հեռու, նույնանուն ջրամբարի ու կամուրջների հարևանությամբ: Հաշվի առնելով սահմանից մեծ հեռավորությունը, առավել հավանական է, որ տարածքը հրետակոծվել է ադրբեջանցիների կողմից՝ հայկական թիկունքին հարվածելու փորձի ժամանակ:
Քարտեզում Խոդաֆարինը՝ կապույտ նիշով Կարդացեք նաև. Թեհրանը կոչ է արել զերծ մնալ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրող քայլերից Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածու լինելու հավակնություն չունեմ Նա նաև ասել է, որ երկքաղաքացի է և երբևէ դա չի թաքցրել Ալմաթիում մեկնարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը Մինչ հանդիպումը Միրզոյանին և Բայրամովին առանձին ընդունել է Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուն Կոնջորյան. Չի ստացվելու զավթել իշխանությունը, անկախ նրանից՝ ինչ տեսքով կգան՝ մի օր փողկապով, մի օր վեղարով Նա ասել է, որ իրենք ժողովրդի տված մանդատով ձևավորված մեծասմանություն են ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները շեշտել են սահմանազատման գործընթացում Ալմաթիի հռչակագրի նշանակությունը Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության հարցերին |