Ռուս քաղաքագետ. Հայկական ռազմական մեքենան զգալիորեն ավելի մարտունակ է երևում

Ռուս քաղաքագետ. Հայկական ռազմական մեքենան զգալիորեն ավելի մարտունակ է երևում

PanARMENIAN.Net - Ռուս քաղաքագետ Արկադի Դուբնովը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում մեկնաբանել է ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցող մարտերը` հայկական ռազմական մեքենան որակելով որպես ավելի մարտունակ:

Ըստ փորձագետի, Ադրբեջանն այս իրավիճակում պարտված կողմ է, «ինչը շատ լուրջ պարտություն է ժողովրդի մտածելակերպի առումով, շատ բարդ է երկար ապրել այդ պարտության պայմաններում»:

«Սակայն, մյուս կողմից, դրանից շատ լավ օգտվում է Ադրբեջանի ղեկավարությունը` հայրենասիրության ալիքի վրա համախմբելով ժողովրդին նախագահի շուրջ, իսկ նրանց, ով համաձայն չէ առաջնորդի հետ, նախապես կարելի է ժողովրդի թշնամիների շարքը դասել, նույնիսկ եթե նրանք ուղղակի քաղաքական ընդդիմադիրներ են»,-ասել է Դուբնովը:

Ընդ որում, քաղաքագետն այն, ինչ տեղի է ունենում չի համարում լայնածավալ պատերազմ և չի կարծում, որ հակամարտությունը կհասնի այդ փուլին: Ըստ նրա, Բաքվին լայնածավալ պատերազմ պետք չէ, չնայած ադրբեջանական բանակի վերազինման համար ծախսված միլիարդավոր դոլարներին, այդ թվում ՌԴ օգնությամբ: Պատճառն այն է, որ պատերազմի փորձը կողմերի միջև ցույց է տալիս, որ հայկական ռազմական մեքենան զգալիորեն ավելի մարտունակ է, չնայած Ադրբեջանի գերազանցությանը ռազմատեխնիկական տեսակետից, ասել է փորձագետը:

«Այժմ մենք հիանալի հասկանում ենք, որ այդ գործողությունը սկսել է ադրբեջանական կողմը: Բաքվում դա չեն էլ թաքցնում»,-մասնավորապես ասել է նա:

Դուբրովը համարում է, որ Ադրբեջանի ագրեսիան նպատակ ունի ստիպել Հայաստանին և նրանց, ով համարվում է նրա դաշնակիցը, գնալ խաղաղ կարգավորման այնպիսի պայմանների, որոնք շահավետ կլինեն Բաքվին:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 6 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 20 տանկ, 5 զրահամեքենա 1 ՏՕՍ ծանր հրանետային համակարգ: Ադրբեջանն ընդունել է 15 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 2 ԱԹՍ:

Հայկական կողմից զոհվել է 18 զինծառայող, մոտ 37-ը վիրավոր է: Հայկական կողմը նաև կորցրել է մեկ տանկ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Մարտունիում դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, 3 տարեց մարդ դաժանաբար սպանվել է Թալիշ գյուղում: Եվս 6 քացաքացիական, որոնցից երկուսը երեխա էին, վիրավորվել են:

Ընթերցեք նաև. ՌԴ Պետդումայի խոսնակ. Խաղաղության հաստատման ճանապարհը երկխոսությունն է

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---