ԵԱՀԿ ՄԽ. ԼՂ խնդրի սրումը վկայում է անհապաղ բանակցություններ սկսելու անհրաժեշտության մասին

ԵԱՀԿ ՄԽ. ԼՂ խնդրի սրումը վկայում է անհապաղ բանակցություններ սկսելու անհրաժեշտության մասին

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ մինսկի խումբը հորդորում է ԼՂ հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել ուժի գործադրումը։

«Հակամարտությունը չունի ռազմական կարգավորում», - ասված է ԵԱՀԿ նախորդ և հաջորդ նախագահող երկրներ Ավստրիայի և Սերբիայի ներկայացուցիչների կողմից քիչ առաջ Վիեննայում ընդունված համատեղ հայտարարության մեջ.

«Տեղում իրավիճակի վատթարացումը ի ցույց է դնում համապարփակ կարգավորման հասնելու նպատակով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո անհապաղ բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը»:

Մինսկի խմբի անդամները նաև վերահաստատել են իրենց աջակցությունը համանախագահող երկրներ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի միջնորդական ջանքերին և ողջունել են նրանց ծրագրերը կողմերի հետ «հնարավորինս շուտ» ուղղակի խորհրդակցություններ սկսելու հետ կապված, գրում է Panorama.am-ը։

Ապրիլի 5-ին ժամը 12:00-ից երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կրակը դադարեցնելու, քանի որ այս պահին բանակցային գործընթացներ են ընթանում: ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը հաստատել է կրակի դադարեցման երկկողմանի համաձայնության լուրը: Նա նշեց, որ այսօր այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ից, քանի որ բանակցային գործընթաց է տեղի ունենում:

Ապրիլի լույս 2-ի գիշերից մինչև ապրիլի 5-ի կեսօրին հրադարի հաստատումը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 7 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 29 տանկ, 5 զրահամեքենա, ՏՕՍ 1 ծանր հրանետային համակարգ: Ադրբեջանն ընդունել է 16 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ:

Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 20 զոհ, 72 վիրավոր, 26 անհետ կորած: Սպանվել է 4 խաղաղ բնակիչ:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ապրիլի 9-ին կայցելեն ՀՀ

ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանական կողմը կրակում է, բայց ոչ նախկին ինտենսիվությամբ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---