Բաբայան. Ադրբեջանական ԱԹՍ-ն ԵԱՀԿ ՄԽ-ի այցի ժամանակ՝ ահաբեկչության և հիմարության համադրում

Բաբայան. Ադրբեջանական ԱԹՍ-ն ԵԱՀԿ ՄԽ-ի այցի ժամանակ՝ ահաբեկչության և  հիմարության համադրում

PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահ մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հաստատել է տեղեկությունը այն մասին, որ ապրիլի 7-ին, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ստեփանակերտում էին, Ադրբեջանն անօդաչու թռչող սարք է ուղարկել ԼՂ մայրաքաղաք:

«Ադրբեջանական անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է Ստեփանակերտի երկնքում այն ժամանակ, երբ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների ու ԼՂՀ նախագահի հանդիպումն էր ընթանում: ԱԹՍ-ն համանախագահների այցի ժամանակ՝ ահաբեկչության և հիմարության համադրում է», - գրել է Բաբայանը Twitter-ի իր միկրոբլոգում:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 44 զոհ, 122 վիրավոր: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով:

ՌԴ փոխվարչապետ. ՌԴ-ն կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---