Հայաստանն Իսրայելին իր բողոքն է հայտնել` Ադրբեջանին զենք վաճառելու փաստի առնչությամբ

Հայաստանն Իսրայելին իր բողոքն է հայտնել` Ադրբեջանին զենք վաճառելու փաստի առնչությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանը իր բողոքն է արտահայտել Իսրայելին`Ադրբեջանին զենք-զինամթերք վաճառելու փաստի առնչությամբ:

Ինչպես հայտնում է Haaretz պարբերականը, բողոքը, մասնավորապես, վերաբերվում է Ադրբեջանին կամիկաձե-անօդաչուների վաճառքին: Դրանցից մեկի` հայկական ավտոբուս խոցելուց հետո զոհվել էր 7 կամավորական:

Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանն, ով նաև Իսրայելում ՀՀ դեսպանն է, հանդիպել է ԱԳՆ եվրասիական մասնաճյուղի ղեկավար Դեն Օրիանին` փոխանցելով հայկական կողմի խիստ դժգոհությունը Ադրբեջանին զինելու փաստի վերաբերյալ:

2007 թվականին Իսրայելն ու Ադրբեջանը $1,6 մլրդ-ի զենքի մատակարարման պայմանագիր էին կնքել: Բացի անօդաչուներից, Իսրայելը մատակարարում է Ադրբեջանին ռադարներ, հակատանկային հրթիռներ, ականանետեր, գիշերային տեսանելիության սարքեր, այլ ռազմական պարագաներ:

Կարդացեք նաև. Ինչպե՞ս պայքարել մահաբեր անօդաչուների դեմ. ՏՏ ոլորտն առաջարկում է իր մեթոդները

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---