Զախարովա. Լավրովը Երևանում ԼՂ հիմնախնդրի կարգավորման գաղափարներ կներկայացնի

Զախարովա. Լավրովը Երևանում ԼՂ հիմնախնդրի կարգավորման գաղափարներ կներկայացնի

PanARMENIAN.Net - Ռուսաստանը համոզված է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն, վերականգնեն բանակցային գործընթացը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այժմ պահանջվում է զսպվածություն ցուցաբերել, տանել գործը դեպի կայունության վերականգնում: Վատսհ ենք, որ կողմերը պետք է վերսկսեն բանակցային գործընթացը, որն ուղղված կլինի կայուն խաղաղ կարգավորման հասնելուն»,-ասել է նա ճեպազրույցի ժամանակ:

Ըստ Զախարովայի, կողմերը պետք է ակտիվացնեն աշխատանքն, ուղղված ռազմական ռիսկերի նվազեցմանը: Նա հաստատել է, որ ռուսական կողմը պատրաստ է անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել կողմերին որպես միջնորդ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Զախարովան հայտարարել է նաև, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երևան այցի ժամանակ որոշակի մշակումներ կներկայացնի ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երևան է ժամանում ապրիլի 21-ին:

«Սերգեյ Լավրովը երբեք ոչ մի տեղ դատարկ ձեռքով չի գնում»,-ասել է նա ճեպազրույցի ժամանակ: «Ասել թե դա պլան է, ծրագիր է, նախագիծ կամ փաստաթուղթ, կարծում եմ, սխալ կլինի: Խոսքը որոշակի մշակումների մասին է, կարգավորման վերաբերյալ որոշ գաղափարների քննարկման: Դրանում է կայանում միջնորդի դերը` խոսել կողմերի հետ, քննարկել հնարավորությունները, լսել նրանց մտահոգությունները, լուծման տարբերակներ առաջարկել»,-ասել է Զախարովան:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին պահպանել պայմանավորվածությունը կրակի դադարեցման մասին: «Մենք մտահոգված ենք իրավիճակի սրմամբ ղարաբաղյան հակամարտության գոտում: Կոչ ենք անում կողմերին պահպանել ձեռք բերված պայմանավորվածությունները մարտական բախումների անհապաղ դադարեցման մասին, թույլ չտալ այդ պայմանավորվածության խախտում և, անշուշտ, շահագրգռված են, որ քաղաքական հարթությունում դրական քայլեր լինեն այդ բարդ հակամարտության կարգավորման ուղղությամբ»,-ասել էր նա:

Ապրիլի 8-ին Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Զրուցակիցները շարունակել եբ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի լարման վերաբերյալ վերջին օրերին ունեցած քննարկումները: Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները կարևորել են հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված առաջարկությունների իրագործումը։ Սերգեյ Լավրովը Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրել է Բաքվում կայացած ռուս-ադրբեջանական հանդիպումների մասին։

Ապրիլի 19-ին որոշ ԶԼՄ-ներ գրեցին, որ Ռուսաստանն ու անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ակտիվորեն կնպաստեն, որ մոտ օրերս մեկնարկող Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ բանակցություններում փոխզիջում ձեռք բերվի: Մասնավորապես, ՌԴ նախագահը պատրաստ է անձամբ համոզել երկու կողմի քաղաքական գործիչներին փոխզիջման անհրաժեշտության մեջ, հայտնում է «Իզվեստիան» դիվանագիտական շրջանակներում աղբյուրի վրա հղումով:

Ընթերցեք նաև. ԱԳ փոխնախարար. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկը մեր երազանքը չէ, բայց հիմքում փոխզիջումներ են

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---