Մոսկվայում հուսով են՝ ԼՂ հակամարտության կողմերը խելամիտ կգտնվեն

Մոսկվայում հուսով են՝ ԼՂ հակամարտության կողմերը խելամիտ կգտնվեն

PanARMENIAN.Net - Մոսկվան հուսով է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը կխուսափեն այնպիսի քայլերից, որոնք կարող են խախտել բավականին փխրուն հրադադարը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե քննարկվել է արդյոք Մոսկվայի հետ ՀՀ կողմից ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ օրինագիծը` Պեսկովն ասել է. «Ոչ, Մոսկվայի հետ դա չի քննարկվել»:

«Մենք շատ ուշադիր հետևում ենք որոշումներին, որոնք ընդունվում են այդ համատեքստում: Եվ, անկասկած, մենք նախկինի պես հուսով ենք, որ հակամարտության կողմերը կխուսափեն քայլերից, որոնք կարող են խախտել փխրուն հրադադարն ու հանգեցնել լարվածության սրմանը Լեռնային Ղարաբաղում»,-ասել է նա:

ՀՀ կառավարությունը մայիսի 5-ի նիստում դրական եզրակացություն է տվել «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Այն սահմանված կարգի համաձայն կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: Որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Նախագծի եզրակացության մեջ ասված է. «ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները»:

Ընթերցեք նաև. Արցախը ճանաչելու օրինագիծը Կառավարության դրական եզրակացությունն է ստացել

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---