Վայոց Ձորում հետախուզական ԱԹՍ է չեզոքացվել (Լուսանկարներ)

Վայոց Ձորում հետախուզական ԱԹՍ է չեզոքացվել (Լուսանկարներ)

PanARMENIAN.Net - Վայոց Ձորի մարզում հայկական ՀՕՊ ստորաբաժանումները հետախուզական անօդաչու թռչող սարք են վնասազերծել:

Այդ մասին է հայտնել պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսօր ժամը 14։00 ի սահմաններում ՀՀ Վայոց ձորի մարզի Ելփին համայնքի տարածքում ՀՀ ԶՈւ երի ՀՕՊ և ՌԷՊ ստորաբաժանումների կողմից չեզոքացվել Է հետախուզական ԱԹՍ։ Սարքի պատկանելիության և արտադրման մասին լրացուցիչ տեղեկությունները կհայտնենք հետո», - գրել է նա, տեղադրելով սարքի լուսանկարները

Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը խոցել էր 14 ադրբեջանական ԱԹՍ:

Կարդացեք նաև. Դրոնների մեծ պատերազմը. Ղարաբաղյան հակամարտության ընթացքում օգտագործված անօդաչուները

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---