ԱՄՆ Պետդեպ. Ադրբեջանը ձգտում է վերահսկել Ղարաբաղի մերձակա տարածքները![]() 18 մայիսի 2016 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի մերձակա շրջաններում իր վերահսկողությունը հաստատելն է: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչը մայիսի 16-ին ՀՀ և Ադրբեջանի նախագահների Վիեննայի հանդիպումից առաջ կայացած ճեպազրույցում: «Դա կարող է տեղի ունենալ համապարփակ կարգավորման շրջանակներում»,-ասել է պաշտոնյան: «Հայաստանի համար գլխավորը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է: Նրանք էլ կարող են այդ կարգավիճակը ստանալ համապարփակ կարգավորման շրջանակներում»,-ասել է Պետդեպի ներկայացուցիչը, որի անունը չի նշվում: Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: Ըստ նրա, հենց Ադրբեջանն է այն կողմը, որն ի սկզբանե դեմ էր լրացուցիչ դիտարկումներին շփման գծում: «Նրանք դեմ էին վստահության ամրապնդման ցանկացած միջոցի, որոնք, նրանց կարծիքով, կնպաստեն Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի պահպանմանը»,-ասել է նա: Ընթերցեք նաև. ԱՄՆ Պետդեպ. ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը դրական էր, ճիշտ ուղղությամբ քայլ էր . ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |