Գերմանացիների 74%-ը կողմ է Ցեղասպանության ճանաչմանը, 91%-ը չի վստահում թուրքերին![]() 3 հունիսի 2016 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Գերմանացիների մեծ մասը սատարել է Բունդեսթագի ընդունած բանաձևին, որը ցեղասպանություն է որակում հայերի զանգվածային բնաջնջումն Օսմանյան կայսրությունում: Բանաձևի ընդունմանը հավանություն է տվել հարցման մասնակիցների 74%-ը: Այդ են վկայում ARD մեդիաընկերության հարցման արդյունքները: 18%-ը կարծում է, որ բանաձևի ընդունումը սխալ քայլ էր, հայտնում է Deutsche Welle-ն: Ընդ որում, հարցման մասնակիցների 57%-ը կարծիք է հայտնել, որ բանաձևի ընդունումը կարող է բացասաբար ազդել Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունների վրա: Հարցմանը մասնակցածների 91%-ը կարծում է, որ Թուրքիային որպես գործընկեր չի կարելի վստահել, հուսալի գործընկեր է համարում միայն 7%-ը: Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։ Ընթերցեք նաև. Բունդեսթագի՝ ազգությամբ թուրք պատգամավորներից առնվազն 7-ը կողմ են քվեարկել Ցեղասպանության ճանաչմանը
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |