Հռոմի պապն ուզում էր ՀՀ այցի ժամանակ հայ-թուրքական սահման այցելել

Հռոմի պապն ուզում էր ՀՀ այցի ժամանակ հայ-թուրքական սահման այցելել

PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հունիսի 24-26-ին Հայաստան կատարվելիք այցի ընթացքում ցանկանում էր այցելել հայ-թուրքական սահման: Նրա այցը պիտի խորհրդանշանական քայ դառնար՝ հօգուտ Եվրոպայի վերջին փակ սահմանի բացմանը:

Այդ մասին է հայտարարել Հռոմում Պապի հայկական քոլեջի ղեկավար հայր Գրիգոր Բադիչահը, հայտնում է La Stampa-ն:

Նա նշել է, որ Ֆրանցիսկոսը սահման չի գնա, սակայն ավելացրել է, որ «Պապից կարելի է ակնկալել ամեն ինչ»:

2014-ի նոյեմբերին Թուրքիա կայացած այցի ընթացքում Պապը ցանկություն էր հայտնել, որ հայ-թուրքական սահմանը բացվի:

Եռօրյա այցի շրջանակներում Հռոմի պապը կայցելի Մայր Աթոռ, կլինի Ծիծեռնակաբերդում ցեղասպանության զոհերի թանգարանում, Գյումրի այցից հետո պատարագ կմատուցվի նաև Երևանում, իսկ այցի ավարտին Հռոմի պապը և Ամենայն Հայոց կաթողիկոսը կստորագրեն Համատեղ հայտարարություն: Հովվապետերը նաև աղոթք կմատուցեն Խոր Վիրապի վանքում:

Կարդացեք նաև. Մոտ 60.000 մարդ կկարողանա մասնակցել Երևանում Հռոմի պապի միջեկեցեղական աղոթքին

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---