Սահմանամերձ գյուղերի երեխաները` Մոսկվայում. Կարմիր հրապարակ, Ցարիցինո, բալետ Մեծ թատրոնում 7 հունիսի 2016 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ «Հերմես» ակումբի անդամները Հայաստանի անապահով ընտանիքների 10 երեխայի համար էքսկուրսիա են կազմակերպել դեպի Մոսկվա, հայտնում է «Sputnik Արմենիան»: Երեխաներից 7-ը սահմանամերձ շրջաններից են (4-ը` Տավուշի մարզից), 3-ը` ազատամարտիկների երեխաներ: Ինչպես նշել է ԿԳՆ ներկայացուցիչ, հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Լիլյա Բալասանյանը, սահմանամերձ Տավուշի և Վայոց Ձորի շրջանների անապահով երեխաների ցուցակը ներկայացրել է Հայ օգնության հիմնադրամը։ «Երեխաները տարբեր միջոցառումների են մասնակցել, շփվել են Վալենտինա Մատվիենկոյի (Դաշնային խորհրդի ղեկավար), ակադեմիկոս Ալբերտ Լիխանովի հետ։ Եղել են թանգարաններում, շրջել քաղաքում։ Մոսկվային սիրահարված` վերադարձել են»,-ասաց Բալասանյանը։ Նրա խոսքով` շատ կարևոր է, որ միջոցառմանը ԱՊՀ տարբեր երկրների երեխաներ են մասնակցել։ Երեխաներն էլ իրենց հերթին պատմել են, որ մայիսի 29-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում հասցրել են այցելել Տիեզերագնացության և Հայրենական պատերազմի թանգարան, եղել են կենդանաբանական այգում, զբոսնել Կարմիր հրապարակում, եղել են Ցարիցինոյում, ինչպես նաև համերգային ծրագիր են դիտել Մեծ թատրոնում։ «Հերմես» ակումբի կազմում ընդգրկված է Հայաստանում գործող շուրջ 35 ռուսական ընկերություն։ Ակումբը գործում է Ռուսաստանի դեսպանատանը կից, և այն ղեկավարում է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |