ՌԴ ԱԳՆ. Զարմացած ենք Երևանում Նժդեհի արձանի տեղադրմամբ

ՌԴ ԱԳՆ. Զարմացած ենք Երևանում Նժդեհի արձանի տեղադրմամբ

PanARMENIAN.Net - Մոսկվան «զարմացած է» Երևանում Վերմախտի Հայկական լեգեոնի ստեղծողներից Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման փաստից:

Այդ մասին է հայտարարել ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մեր վերաբերմունքը Հայրենական մեծ պատերազմին բոլորը լավ գիտեն: Մեր վերաբերմունքը նացիզմի, նեոնացիզմի ցանկացած դրսևորումների հերոսացմանը ևս բոլորը լավ գիտեն... մեզ համար անհասկանալի է, ինչու է տեղադրվել տվյալ արձանը, չէ՞ որ մենք բոլորս գիտենք հայ ազգի անմահ հերոսության մասին», - ասել է Զախարովան:

Միաժամանակ նա նշել է, որ Մոսկվայի համար հիմնական ցուցիչը Երևանի վերաբերմունքն է Հայրենական պատերազմում հաղթանակի հիշատակի պահպանմանը և մայիսի 9-ի տոնին: Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանը ՄԱԿ ռասիզմի, նացիզմի ու նեոնացիզմի դեմ պայքարի կոչ անող բանաձևի համահեղինակն է:

Մայիսի 25-ին հայ պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանը տեղադրվել է Վերնիսաժին հարող զբոսայգում: Քանդակագործն է Գագիկ Ստեփանյանը, ճարտարապետը` Ասլան Մխիթարյանը: Արձանի բացումը տեղի է ունեցել մայիսի 28-ին՝ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ: Արձանը բացել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Գարեգին Նժդեհի ծոռը՝ Արմեն Բաբայանը: ՀՀ նախագահը ծաղիկներ է դրել արձանին և հարգանքի տուրք մատուցել ականավոր գործչի հիշատակին:

Կարդացեք նաև. Ճարտարապետները՝ Նժդեհի արձանի մասին. Տոտալիտար համակարգերի էսթետիկա, ռեալիզմ, խիստ սիմետրիկություն

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---