ՌԴ-ն կարող է չեղարկել ՀՀ-ից կենդանական ծագման սննդամթերքի ներմուծման արգելքը

ՌԴ-ն կարող է չեղարկել ՀՀ-ից կենդանական ծագման սննդամթերքի ներմուծման արգելքը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը կարող է չեղարկել Հայաստանի ձեռնարկություններից կենդանական ծագման սննդամթերքի ներկրման արգելքը: Այդ մասին հայտնում է «Ռոսսելխոզնադզորը»`ամփոփելով ՌԴ գյուղատնտեսության նախարար Սերգեյ Դանկվերտի բանակցությունները ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության ապահովման պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի բանակցությունների արդյունքները:

Կողմերը մանրամասն քննարկել են ՌԴ տարածք հայկական ձեռնարկությունների արտադրանքի ներմուծման արգելքը հանելու հնարավորությունը, որը սահմանվել էր Հայաստանում դաբաղի բռնկման պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը: Բացի այդ, քննարկվել է «Ռոսսելխոզնադզորի» փորձագետների առաջիկա այցը Հայաստան` ջերմոցային տնտեսությունների աշխատանքին ծանոթանալու նպատակով:

Հունվարին Ռուսաստանն արգելել էր Հայաստանից որոշ գյուղմթերքների, այդ թվում՝ մսի, կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան: «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարի տեղակալ Եվգենի Նեպոկլոնովն ասել էր, որ արգելքը պայմանավորված է Հայաստանում դաբաղ տիպի հիվանդության հետ կապված անկայուն իրավիճակով։ Նրա խոսքով, մեծ ռիսկեր կան, որ ներմուծվող գյուղմթերքների հետ այդ հիվանդությունը կարող է Ռուսաստան անցնել:

Արգելվեց խոզի, ոչխարի, այծի, ցուլի, գոմեշի, տավարի մսի, ինչպես նաև կաթից ստացված մթերքների ներմուծումը, որոնք դաբաղի վիրուսը ոչնչացնող բարձր աստիճանի ջերմային մշակում չեն անցել: Ռուսաստանը արգելել է նաև Հայաստանից բրդի, կաշիների, մորթիների, խոզանակի մազի ներմուծումը, որոնք նույնպես վիրուսը ոչնչացնող երաշխավորված մշակումներ չեն անցել:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---