ՌԴ քաղաքացիների 13%-ը «չափազանցված է» համարում Հայոց ցեղասպանության մասին փաստերը

ՌԴ քաղաքացիների 13%-ը «չափազանցված է» համարում Հայոց ցեղասպանության մասին փաստերը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ոչ բոլոր քաղաքացիները գիտեն հայերի և հրեաների ոչնչացման մասին: Դա պարզել է «Լևադա-կենտրոնը: Հարցման մասնակիցների մեկ տասներորդը կարծում է, որ երկու ժողովրդների ոչնչացման մասին պատմությունները »զգալիորեն չափազանցված են»:

«Լևադա-կենտրոնի» հարցման մասնակիցների 50%-ն է համարում, որ 1914-1923թթ. Թուրքիայում ոչնչացրել են հայերին: 13%-ն այդ գնահատականը «չափազանցված է» համարում, 22%-ը Հայոց ցեղասպանության մասին ընդհանրապես չի լսել, իսկ 12%-ը դժվարացել է պատասխանել: «Լևադա-կենտրոնի» փոխտնօրեն Ալեքսեյ Գրաժդանկինը կարծում է, որ քաղաքացիները պատրաստ չեն խորանալու հետխորհրդային տարածքում իրենց դաշնակցի «պատմության ծանր բեռի մեջ»:

«Եթե ինչ-որ մեկը մի բան չգիտի, դա, հավանաբար, առավելապես դպրոցական կրթության խնդիր է»,-ասել է ՌԳԱ Ռուսական պատմության ինստիտուտի տնօրենի տեղակալ Սերգեյ Ժուրավլյովը: Հրեաների բնաջնջման մասին ռուսաստանցիները գիտեն պատմության դպրոցական դասագրքերից: «Հայոց ցեղասպանության մասին հարցն ավելի բարդ է»,-ասել է Ժուրավլյովը, քանի որ «մնում է վիճահարույց ու սուր, որի պատճառով Հայաստանն ու Թուրքիան մինչ օրս չունեն դիվանագիտական հարաբերություններ»:

ՌԴ քաղաքացիների 69%-ն է վստահ, որ Գերմանիայում և գրավյալ երկրներում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին միտումնավոր ոչնչացրել են հրեաներին: «Այդպես են պատասխանում սովորական մարդիկ: Հակասեմականությունը դեռ չի վերացել, թեև դա ամենասուր խնդիրը չէ: Հրեաներն իրենք են հրահրել, շատ են խոսում` կենցաղային մակարդակով գերակշռում է այս կարծիքը»,-ասել է «Լևադա-կենտրոնի» փոխտնօրեն Ալեքսեյ Գրաժդանկինը, հայտնում է «Կոմերսանտը»:

Հարցման մասնակիցների մի մասն ընդհանրապես չգիտի ինչ պատասխանել` 12%-ը դժվարացել է պատասխանել, 9%-ը հայտարարել է, որ ոչինչ չի լսել գերմանացիների կողմից հրեաների նպատակադրված ոչնչացման մասին:

ՌԴ Պետդուման ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1995-ին:

Հայոց ցեղասպանության հերքման համար պատասխանատվության վերաբերյալ օրինագիծը ներկայացվել էր Ռուսաստանի Պետական դումայում 2015 թցականի նոյեմբերի 25-ին, Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ռմբակոծիչի ոչնչացման հաջորդ օրը: ՌԴ Պետդումայի փոխնախագահ, Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին օրինագծի համահեղինակ Նիկոլայ Լևիչևը PAN-ի հետ զրույցում, մեկնաբանելով մտավախությունները, որ օրինագիծն այս կամ այն պատճառով կարող է չհաստատվել կամ միտումնավոր «չընդունվել», հայտարարել էր, թե «ավելի բարենպաստ պայմանների սպասելու դեպքում, գուցե, ստիպված լինեինք սպասել մեկ այլ «կլոր» տարելիցի»:

2016-ի մարտին ՌԴ կառավարությունն ու Բարձրագույն դատարանը բացասական եզրակացություն են տվել Հայոց ցեղասպանության եղելության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագծին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---