Հռոմի պապը`ՀՀ ճանապարհին. Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ից «ժողովրդի կամքն է»

Հռոմի պապը`ՀՀ ճանապարհին. Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ից «ժողովրդի կամքն է»

PanARMENIAN.Net - Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով քվեարկությունը «ժողովրդի կամքն է»: Այսպես է Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեն մեկնաբանել Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստան թռիչքի ընթացքում, հայտնում է Tert. am-ը La Stampa-ի վրա հղումով:

Ինչպես գրում է լրատվամիջոցը, Հռոմի պապը սովոր չէ մամուլի ասուլիսներ կազմակերպել թռիչքների ժամանակ և սովորաբար սահմանափակվում է այցի երկրի մասին մի քանի մեկնաբանություններով: Այս անգամ, այնուամենայնիվ, վերջին 24 ժամերի իրադարձությունները փոխել են այս չգրված կանոնները, և Պապը պատասխանել է լրագրողների հարցերին։

«Դա եղել է ժողովրդի կամքը»,- հանրաքվեի արդյունքները մեկնաբանել է Պապը։ «Դա բոլորիցս մեծ պատասխանատվություն է պահանջում Միացյալ Թագավորության, ինչպես նաև ողջ եվրոպական մայրցամաքի բնակչության բարօրությունն ու խաղաղ գոյակցությունն ապահովելու համար»,- ասել է նա։

Հրապարակվել են Մեծ Բրիտանիայի` Եվրոպական միության կազմից դուրս գալու հարցով հանրաքվեի վերջնական արդյունքները: Ըստ այդմ` ընտրողների կեսից ավելին` 51.8%-ը,կողմ է քվեարկել ԵՄ-ն լքելուն: Միացյալ Թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնը, որը կոչ էր անում շարքային բրիտանացիներին դեմ քվեարկել ԵՄ-ի կազմից դուրս գալուն, արդեն հայտարարել է հրաժարականի մասին:

Ընթերցեք նաև. Հռոմի Պապը Մայր աթոռ Սբ Էջմիածնում է. Կայացել է Բարիգալստյան արարողությունը

Հռոմի պապը Հայաստանում է. Թարմացվող (վիդեո)

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---